18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ոստիկանությունում իրար են “ուտում”

Ըստ “Հրապարակ”-ի, ոստիկանության պահպանության վարչությունում ինտրիգներ են հասունանում Վովա Գասպարյանի ու Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի յուրայինների՝ Պետական պահպանության վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանի եւ նույն վարչության պահնորդական շնաբուծության բաժնի պետ Ներսես Քեհեյանի միջեւ, ով հայտնի է իր ահռելի ունեցվածքով ու շների բիզնեսով։ Վերջինս ձգտում է վարչության պետի պաշտոնին, սակայն դա անմատչելի է, քանի որ բաղձալի […]

”Ինձ զանգահարեց նախագահ Սերժ Սարգսյանն ու շնորհավորեց” /ֆոտո/

Երեկ` հունիսի տասնինին Երվանդ Երզնկյանը դարձավ 66 տարեկան: ArmStar.am-ը շնորհավորեց մաեստրոյին ծննդյան օրվա կապակցությամբ և փոքրիկ զրույց ունեցավ նրա հետ: ”Ծննդյանս օրը շատ-շատ շնորհավորանքներ եմ ստացել իմ ընկերների, ծանոթների, բարեկամների կողմից: Երեկ ինձ շնորհավորել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը, կոնսերվատորիայի իմ գործընկերները, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: […]

Լուկաշենկոն չի ասել

Օրերս “Известия в Украине” թերթում հրապարակվել էր Բելառուսի Նախագահի հարցազրույցը, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ անընդունելի ձեւակերպումներ էին արվել։ Մասնավորապես, ըստ հրապարակման, Բելառուսի Նախագահն իբր հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում “նորմալ կյանք չկա”։  Պատասխան. Համաձայն Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության` Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այդպիսի ձեւակերպումներով հայտարարություն չի կատարել: Ավելին, Ուկրաինայում կատարած պաշտոնական […]

Դեդ Հասանի մահից հետո “գողական աշխարհում” նոր իրավիճակ է /վիդեո/

Հունվարի 16-ից հետո, երբ մահացավ գողական աշխարհի հեղինակավոր դեմքերից Դեդ Հասանը /Ասլան Ուսոյան/, գողական աշխարհում 200 հոգի ավելացել են Դեդ Հասանի կողմնակիցների մեջ, իսկ 320 հոգի էլ մեկ այլ հեղինակավոր դեմքի` Հասանի հակառակորդի` Տարոյի կողմնակիցների մեջ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը: ”Նրանց մեջ պայքարը գնում է 1980-ականներից, երբ Յապոնչիկը տեր-տնօրինություն էր […]

Էրիկը շատ սիրելուց գժվել է

Էրիկ Կարապետյանի համար 2013 թվականը բուռն աշխատանքային է. նա մասնակցել է մի շարք նկարահանումների, համերգային շրջագայության, օրեր անց էլ կներկայացնի իր “Առաջին ու միակ” երգի տեսահոլովակը: 25-ամյա երգիչը BRAVO.am-ին պատմել է տեսահոլովակի նկարահանումների եւ իր ստեղծագործական նորությունների մասին:  Տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել “Հայֆիլմ”-ի մի քանի տաղավարում` մեկ օրվա ընթացքում: Մեզ հարկավոր էր կիսակառույց հին […]

Ջուսը, Էրիկը, Գլումովը … /վիդեո/

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը այսօր Հյուսիսային պողոտայում կազմակերպված “Նվիրիր արյունդ” նախաձեռնության շրջանակներում զրուցեց Henaran.am-ի հետ: Արյունաբանը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ երիտասարդներն են նախաձեռնել այսօրվա ակցիան. “Այսօր շատ հանրաճանաչ մարդիկ են մասնակցում նախաձեռնությանը և նրանց միջոցով ավելի շատ մարդիկ են տեղեկանում խնդրին, այսօր մեր աշխատակիցները նրանց անդամագրում են  և լիարժեք առողջական զննման […]

“Գնանք, Հասմիկ, հաց ու պանիր չկերանք”. գյուղացիները շարք կանգնեցին վարչապետի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին աշխատանքային այցով եղավ Լոռու մարզի Դսեղ գյուղում: Նա այցելեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Այցի ավարտին ծննդով լոռեցի վարչապետին հյուրասիրեցին գյուղական բերք ու բարիքից` գաթա, մածուն, պանիր: “Լրագրողներին հրավիրեք թող ուտեն, մենք կդիմանանք”,-ասաց վարչապետը` տանտիրոջ իրավունքով: “Ռանչպար” գյուղացիներն էլ շփոթված շարք էին կանգնել` վարչապետին  դիմեց իրեն ուղեկցող մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին. “Գնանք Հասմիկ, […]

Մոտակա 2-3 օրվա ընթացքում ”Լիվերպուլը” կհայտարարի

Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի ”Շախտյորի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր Երևան—Մոսկվա չվերթով մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք, որտեղից կմեկնի Անգլիա` բուժզննում անցնելու անգլիական ”Լիվերպուլի” կազմում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը: Վերջինս նշում է, որ Մխիթարյանի տրանսֆերը ”Լիվերպուլը” պաշտոնապես կհայտարարվի մոտակա 2-3 օրվա ընթացքում: Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկուի դիմաց ակումբը կվճարի 22 միլիոն:

Ում զավակն ես, ով ես … /վիդեո/

ԱԺ փոխնախագահ, իշխող “Հանրապետական” կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնում է վերջին օրերի սկանդալային ձեւակերպումներին, որ կարծես թե “սեպ” է խրում կառավարության եւ ԱԺ-ի միջեւ: Հիշեցնենք, ՎՊ-ի զեկույցի հրապարակման ժամանակ խորհրդարանի ղեկավարությունը քննադատեց ստեղծված իրավիճակը` հրավիրելով վարչապետի ուշադրությունը: Այսօր Տիգրան Սարգսյանն արձագանքելով այս քննարկումներին, հայտարարել է, որ նախարարները կամ պետք է հերքեն ՎՊ-ի մեղադրանքները, կամ պատասխան […]

Դեսպան Նազարյանը ելույթ է ունեցել UNICEF-ի գործադիր խորհրդի նստաշրջանին

Այս օրերին Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր խորհրդի 2013թ. տարեկան նստաշրջանը, որին մասնակցում են UNICEF-ի գործադիր տնօրենը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչները: Հունիսի 19-ին նիստի ընթացքում ներկայացվեց հիմնադրամի 2014-2017թթ. միջնաժամկետ ռազմավարական ծրագիրը (UNICEF Strategic Plan, 2014-2017: Advancing the rights of every child, especially the most disadvantaged), որին հաջորդեցին փաստաթղթի վերաբերյալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի