19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն. այստեղ է Րաֆֆի Հովհաննիսյանը /ֆոտո.վիդեո/

Քիչ առաջ “Հարսնաքար”-ի տարածք  եկավ նաեւ “Ժառանգություն”  կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա,  կատարված դաժանաբար սպանությունից մեկ տարի անց իրական մեղավորները այդպես էլ պատիժ չստացան: “Երբեմն մեղավոր են ոչ թե պարգեւատրվողները, այլ  հենց պարգեւատրողները: Նման իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը ղեկավարվում է անօրեն իշխանությունների կողմից, նրանց կողմից, ովքեր գողացել են ժողովրդի իրավունքը”,-ասաց Հովհաննիսյանը:

Ըստ հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանի, հասարակությունը մտավախություն ունի, որ իրական մեղավորները այդպես էլ չեն հայտնվի դատարանում: “Փաստը, որ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները, այսինքն պետի թիկունք պահողները եղել են Հանցաքարում դեպքի վայրի օրը, խոսում է այն մասին, որ նա եւս այստեղ եղել է: Սակայն շատ արագ փաստաթղթեր կեղծեցին եւ հայտարարեցին, որ նրանք ընդամենը ռեստորանի անվտանգության աշխատակիցներն են եղել”,- ասել է Լարիսա Ալավերդյանը:

Հայրենասիրական երգել հնչեցնելուց հետո հավաքվածները շարժվեցին դեպի Ռուբեն Հայրապետյանի տուն:

Ոստիկանները այս պահին նրանց արգելում են երթ իրականացնել: “Ամոթ ոստիկանությանը, արգելում են մեր տեղաշարժի իրավունքը: Վահեի վրա ձեր արյունն է”,-ասացին ցուցարարները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ