18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Անընդհատ սրա նրա դուռն ենք նայում” /վիդեո/

ԱԺ-ում նախկինում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը “և-և” թե “կամ-կամ” , այսինքն դեպի անդամակցություն ո՞ր միությանը քննարկումները համարում է   շինծու. “Երբ որ մենք ինքներս չենք կարողանում մեր արդյունաբերությունը զարգացնել, գյուղատնտեսությունը զարգացնել, մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը լավացնել անընդհատ սրա կամ նրա դուռն ենք նայում թե ով է մեզ փող տալիս”,-Henaran.am-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց Գառնիկ Իսագուլյանը:

Գառնիկ Իսագուլյանը փաստեց, որ մենք բազմաթիվ միջպետական պայմանագրեր ունենք.”Մենք շատ հրաշալի պայմանագիր ունենք Ռուսաստանի դաշնության հետ, համարում ենք իրան մեր ռազմավարական դաշնակիցը, շատ լավ պայմանագրեր ունենք ասենք Իրանի իսլամական հանրապետության հետ, որը մեր հարևանն է և այս տարիներին ամենաչեզոք քաղաքականությունն է վարել Հայաստանի նկատմամբ”:

Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ այս քննարկումները պարզապես ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակից խույս տալու ձև է:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ