Սկի ժամանակ չի ունենա, թե չէ կարելի էր գնալ մի բաժակ թոթի արաղով շհնավերաց ծնունդը …
Հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Սերժ Սարգսյանը դարձավ 59 տարեկան:
Բազմիցս առիթներ ենք ունեցել` զրուցելու նրա ուսանողական, մարտական, կուսակից ընկերների հետ: Ի մի բերելով, կարող ենք ասել` Հայաստանի նախագահը չափազանց աշխատասեր, խստաբարո եւ հոգատար մարդ է:
Ի դեպ, երեկ երբ տաքսով տուն էի վերադառնում, ռադիոկայաններից մեկով ասացին, որ հունիսի 30-ը Հայաստանի նախագահի ծնունդն է: Վարորդը ասաց` Սերժ Սարգսյանը շատ է փոխվել: Պարզվեց Աշոտ Մելքոնյանը ծննդով Տեղ գյուղից է, ժամանակին տեղափոխվել են Արցախ :
“Հլա պաշտպանության նախարար էր, մտա մոտը, ասացի գործ-մործ տա: Փորձում էի հիշեցնել` ով եմ, որ կռվել եմ հետը, մասնակցել եմ նույնիսկ իրենց տան միջոցառումներին: Ասաց` հիշում է: Ընդառաջեց, վարորդ աշխատեցի պաշտպանության նախարարարությունում,-պատմեց Աշոտ Մելքոնյանը :
-Բայց ասեմ, շատ էր փոխվել, մի տեսակ մտահոգ էր, առաջ տենց չէր, էլի կատակում էր, բայց զգում էի, որ ժամանակը նեղում ա իրան … Բա հիմա սկի ժամանակ չի ունենա, թե չէ կարելի էր գնալ մի բաժակ թոթի արաղով շհնավերաց ծնունդը ,- անկեղծ ցանկություն հայտնեց Henaran.am-ի զրուցակիցը:
Վարպետ Աշոտն իմանալով լրագրող եմ՝ ասաց. “Ախոխա, կկիրիս, որ լոխ շհնավերում են, ասում են առողջ լինի, որ կարե երկիրը կառավարի”:
Henaran.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին: Հայաստանի նախագահին՝ մաղթում երկարակեցություն, արեւշատություն, էլ ավելի հմտություն եւ իմաստություն` ապահով Հայաստանի ճանապարհին:
Սերժ Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտում: Ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը, 1971 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:
1975- 1979թթ. Աշխատել է Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ,
Անկախ Հայաստանում զբաղեցրել է պետական անվտանգության վարչության պետի, ազգային անվտանգության նախարարի, ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, պաշտպանության նախարարի, վարչապետի պաշտոնները: 2008 թվականից Հայաստանի նախագահն է: