Դեսպանը հավատարմագրերը հանձնեց
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում վերջին տարիներին արձանագրված առաջընթացի մասին եւ հույս հայտնել, որ դեսպանն իր հերթին պաշտոնավարման […]





































