06 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

“Տաթևեր” ճոպանուղու եկամտով կվերանորոգվեն Հալիձոր գյուղի տանիքները

2010 թվականի հոկտեմբերի 16-ին շահագործված Տաթևի ճոպանուղին նույն թվականի հոկտեմբերի 26-ին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես աշխարհի ամենաերկար ճոպանուղի:

Այդ մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում հիշատակեց “Տաթևեր” ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանը. “Ճոպանուղու բարձրությունը Որոտանի կիրճի վրա հասնում է 320 մետրի, որտեղից բավականին գեղեցիկ տեսարան է բացվում ”:

Վահան Մելիքսեթյանը տեղեկացրեց նաև, որ ճոպանուղու գործարկումը շահույթ չի հետապնդում և շահագործման ընթացքում գոյացող ամբողջ հասույթը տրամադրվում է “Տաթև” վանական համալիրին և շրջակա գյուղերի կարիքները հոգալու համար.”Ամռան ընթացքում մենք կվերանորոգենք Հալիձոր գյուղի դպրոցի մեծ մասը, պլանավորվում է նաև տջանիքներ վերանորոգել ողջ Հալիձոր գյուղում”,-փաստեց Վահան Մելիքսեթյանը:

Նա նշեց, որ “Տաթևի դարպասներ ” համալիր ծրագրում ընդգրկված են հատուկ մասնագետներ, որոնք տնօրինելով ստացված շահույթը կիրականացնեն նաև բազմաթիվ սոցիալական ծրագրեր:

Մանրամասները՝ Henaran.am –ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ