18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էլիտան առանց Սեդրակիչի եւ Արգամիչի. Հրապարակ

Հունիսի 27-ին “Փարավոն” համալիրում տեղի ունենալիք հերթական էլիտար հարսանիքին չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ “Հրապարակ”-ի այդ օրը տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի դստեր եւ “Բարս” ընկերության տնօրեն Մարինե Չատինյանի որդու հարսանիքը։ Մարինե Չատինյանը նաեւ Քոչարյանների խնամին է. վերջիններիս ավագ որդին էլ նրանց փեսան է՝ աղջկա ամուսինը։ “Պատճառներ ման մի եկեք, Քոչարյանն արտասահմանում է […]

“Կամ պաշտպանեք ձեզ, ինձ, կամ բոլորս գող ենք` գնացեք դատվելու “. /վիդեո/

՛՛Show must go on՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգության՛՛ վարչության անդամ, Երևանի ավագանու անդամ Ստեփան Սաֆարյանը՝  մեկնաբանելով երեկ կառավարության նիստում վարչապետի արած քաղաքական հայտարարություններն ու Վերահսկիչ պալատի պատասխանը: Սաֆարյանը նշեց, որ հասարակությունն այլևս չի զարմանում ՎՊ-ի բացահայտումներից: ՛՛Հասարակության մոտ այն բացարձակ ծափահարությունների առիթ չի դառնում, նողկանք է առաջացնում, որովհետև բացի այն, որ մեկը մյուսին մեղադրում է […]

Սիրած աղջկան թողած ուրիշի հույսին` զինվորի կարգն է /վիդեո/

Հայկական բանակում ծառայող զինվորների համար դժվարություններ չկան: Սկզբում մի քիչ կարոտն է տանջում, սակայն ժամանակի ընթացքում դրան էլ են սովորում: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում պատմեցին Տավուշի մարզի N զորամասի զինծառայողները: ”Ծառայությունից լավ բան չկա,-ասաց զինծառայող Ժորա Անտոնյանը,-կարոտը կա, բայց դժվարություն չունի”,-ասաց նա: Հետաքրքրվեցինք, թե սիրած աղջիկ ունի, ”ունեմ, ոնց չունեմ”,-ասաց: Զինվորը պատմեց, որ ՊՆ-ը […]

Հոլիվուդի ամենազգայուն շուրթերի տիրուհիները /ֆոտո/

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ կանացի հաստլիկ շուրթերը զգացմունքայնության եւ սեքսուալության նշան են: Այդ պատճառով էլ շատ կանայք, որոնց բնությունը չի շնորհել նման “պարգեւով”, փորձում են դա անել տարբեր կանացի խորամանկությունների միջոցով: Այս վարկանիշով առաջատարն անկասկած հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին է: Նրա զգայուն շուրթերը վաղուց դարձել են դերասանուհու այցեքարտը:  Զգայուն շուրթերը քիչ դեր չունեն նաեւ մեկ այլ հոլիվուդյան գեղեցկուհու կյանքում` […]

Հայաստանը ստանձնեց Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը

Ս.թ. հունիսի 21-ին Օդեսայում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վեց ամիս ժամկետով՝ մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը, ստանձնեց կազմակերպության նախագահությունը։  Նախարարական հանդիպմանը իր ելույթում ՀՀ արտաքին գործերի նախարարը նշեց, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թևակոխում է իր գործունեության 22-րդ տարին` տնտեսական համագործակցության […]

ԱՄՆ դեսպանը նախագահական ընտրությունների եւ բազմազանության շքերթի մասին րոպե առ րոպե տեղեկացվել է

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը այսօր հանդիպեց կանանց առաջնորդության ակադեմիայի ներկայացուցիչների հետ: Այսօր՝ հունիսի 21-ին Ծաղկաձորում կազմակերպված քննարկումներին մասնակող դեսպանը  հենց սկզբից նշեց, որ ինքը ուրախ է հանդիպել, ըստ էության լիդեր հայ կանաց հետ և տեղեկացրեց, որ այդ առիթով պատրաստվում է գրառում անել  twitter սոցցանցում: Անդրադառնալով միջազգային տեղեկատվական համակարգին` կոնկրետ իր համար նա կարևորեց twitter-ի դերը: […]

Շոկ Թուրքիայում. լողազգեստով կինը պարել է Ստամբուլի կենտրոնում /ֆոտո/

Ստամբուլի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել մի միջադեպ, որը շոկի է ենթարկել Թուրքիայի մուսուլմանական հասարակությանը: 12 մլն բնակչությամբ քաղաքի կենտրոնում մի կին` լողազգեստով եւ ականջակալներն ականջներին, մերկապար է պարել` բազմաթիվ անցորդների աչքի առջեւ: Զարմանալի է, սակայն շատերը նրան նույնիսկ ոգեւորել եւ ծափահարել են: Այդ կերպ պարող կինը ցանկացել է իր աջակցությունը հայտնել Թուրքիայում նոր տեսակի […]

Սնիկերս ու բաունտի` դիմորդը ուրախ է /օրվա կադր/

Հունիսի 21-ին Երեւանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում տեղի ունեցավ “Հայոց պատմություն” առարկայի միասնական քննությունը: Henaran.am-ի ֆոտոխցիկը արձանագրել է, թե ինչ են “առգրավել” դիմորդներից:   Ի դեպ, քննությանը հետեւեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: 

Ի՞նչ արժե թագաժառանգ նորածինը

Բրիտանական արքայազն Ուիլյամի եւ դքսուհի Քեյթ Միդլթոնի առաջնեկն իր “միապետական պարտականությունները կսկսի կատարել առաջին իսկ ճիչից ծննդաբերական պալատում:  Մանրածախ առեւտրի Բրիտանական հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրեն Ջոշուա Բեմֆիլդը հաշվարկել է, որ Քեյթի երեխայի լույս աշխարհ գալուց հետո թագավորության բնակիչները շուրջ 240 մլն ֆունտ ստեռլինգ կծախսեն թագավորական ընտանիքի հուշանվերների, մայրերի եւ նորածինների համար նախատեսված այն ապրանքների, որոնք կընտրի […]

Որտեղ են հանգստանալու նախարարները /վիդեո/

Հունիսի 20-ին Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները: Ի տարբերություն օրենսդիր մարմնի` գործադիրի ներկայացուցիչները ամռանը ևս աշխատելու են: Henaran.am-ը նախարարներից հետաքրքրվեց, թե արդյոք գնալու են այս տարի հանսգտանալու, որտեղ են նախընտրում հանգստանալ և որքան արժե նախարարական հանգիստը:  Մեզ հաջողվեց պարզել, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Ջերմուկում է հանգստանալու, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` հայրենի Սյունիքում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի