18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Եթե կինը իրապես աշխատելու և արդյունքի հասնելու ցանկություն ունենա

“Կանայք նախ պիտի ցանկանան ակտիվ լինել ու իրենց ինքնուրույն քայլերով առաջ գնալ, այ դրանից հետո նրանք կամաց-կամաց անցում են անում այդ լիդերության համակարգին ”,-Henaran.am-ի հետ առաջնորդ կանանց որակավորումը իր պատկերացմամբ դիտարկեց “Հայաստանի մանուկներ” հիմնադրամի մասնագիտական կողմնորոշման ծրագրի ղեկավար Նարինե Թադևոսյանը:

Կանաց ակտիվության ավելացումը Նարինե Թադևոսյանը պայմանավորում է նաև բազմաթիվ տղամարդկանց երկրից դուրս գալու փաստով. “Կարևորությունը նրանում չէ թե առաջնորդը կին է թե տղամարդ, այլ թե ով է ավելի ակտիվ և թե ով է կարողանում դրսևորել իրեն ”,-տեսակետ հայտնեց Նարինե Թադևոսյանը, որը հասարակության վերաբերմունքի մեջ այդ հավասարությունը չի նկատում.”Դեռևս մեր մտքում նստած է այն, որ տղամարդը ավելի ուժեղ է, ավելի կարևոր է  և իր խոսքը ավելի վճռորոշ է: Մենք աստիճանաբար փոխում ենք մոտեցումները, բայց հիշեցնեմ որ խնդիրը դրված չի թե ով է կարևոր”,-հավելեց Նարինե Թադևոսյանը:

Իր անձնական փորձից ելնելով նա նշում է, որ եթե կինը իրապես աշխատելու և արդյունքի հասնելու ցանկություն ունենա, նա կկարողանա համոզել նաև հասարակությանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ