01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

5-ամյա Ռազմիկը տեղում մահացել է

Հունիսի 27-ին, ժամը 20.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Անի Ս.-ի վարած “Միցուբիշի Պաջեռո ԻՕ” մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Պատահարի հետևանքով ուղևոր, 5-ամյա Ռազմիկ Բաղդասարյանը տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վայքի հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

Տկլոր աղջիկների փոխարեն՝ քյանդրբազ /վիդեո/

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի կայք-էջի, երկարամյա լարախաղաց Վլադիմիր Հակոբյանը դիմել է ՄԻՊ-ին եւ նշել, որ վերջին շրջանում  մշակութային միջոցառումներում նմանատիպ ելույթներ չեն ներառվում եւ նա չի կարողանում ներկայացնել իր ծրագրերը: Նա բազմիցս դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ մշակութային միջոցառումներին մասնակցելու խնդրանքով, սակայն պատասխան չի ստացել:  Մշակույթի նախարարը Պաշտպանին հայտնել է, որ լարախաղացությունը հանրահռչակելու նպատակով` 2013-2015 թթ., […]

Մանկապիղծներին քիմիական կրտման կենթարկեն

Ղրղըզստանի խորհրդարանը վերջերս հայտնել է երկրի քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, որոնց համաձայն երկրի բոլոր մանկապիղծները քիմիական կրտման կենթարկվեն: Ըստ ստորագրված օրինագծի` անչափահասների նկատմամբ բռնություն գործածներին բանտից ազատվելուց 6 ամիս առաջ հատուկ ներարկում կանեն: Քիմիական կրտումը ազդում է տեստոստերոն հորմոնի արտադրության վրա, նվազեցնում է սեռական ցանկությունը, նրա ազդեցությունն զգացվում է մեկ ամսվա ընթացքում:  Պատգամավորների խոսքով` […]

Հայրիկյանը դատարանի պահվածքը տարօրինակ է համարում

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացավ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ` նշելով, որ իր անվտագության ապահովման համար է պետության այս նախաձեռնությունը: “Ինչպես հայտնի է` հիմնական պատվիրատուն հայտնաբերված չէ, միայն միջնորդ պատվիրատուն է հայտնի: Ասեմ, որ ինձ համար էլ հաճելի չէ մշտապես հսկվելը”,-նշեց ԱԻՄ առաջնորդը: Անդրադառնալով իր դեմ կատարված մահափորձին` նախագահի նախկին թեկնածուն ասաց. “Դատարանը […]

Ուտոպիայի ժանրից

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն է ՛՛Սարդարապատ՛՛ նախաձեռնող խմբի անդամ, ՛՛Նախախորհրդարանի՛՛ ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի այն մտքի հետ, որ Հայաստանում քաղաքական ուժեր չկան: ՛՛Սա միայն Սեֆիլյանի կարծիքը չէ, այդ մտայնությունը մենք էլ ունենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Միայն թե Վարդանյանը համամիտ չէ ՛՛Նախախորհդարանի՛՛ այն հայտարարությունների հետ, թե միայն իրենք են, որ ընդհանուր համակարգից դուրս են […]

Օֆշորային այս եռյակը 87 միլիոն դոլար է գողացել Հայաստանից /վիդեո/

“Ռուսաստանում  կատարված Պուտին-Մեդվեդև ծիծաղելի գործարքի օրինակը, երբ որ մեկը դառավ պրեմիեր՝ հետո մյուսը, այս գործարքի մեխանիզմները նպաստեցին, որ մեր քաղաքական գործիչներից շատերը մտածում են, որ պետք է փոխել Ռոբերտ Քոչարյան կամ եթե չի ստացվում Գագիկ Ծառուկյան և հիմնական թիրախը դարձել է ոչ թե նախագահի պաշտոնը, այլ վարչապետն է դարձել ռազմեննիյ “,-Henaran.am-ի հետ զրույցում նման կարծիք […]

Սերժ Սարգսյանը ստորագրել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, “Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, “Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին” ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, “Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:

Մահացել է Նելսոն Մանդելան

94 տարեկանում մահացել է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սեւամորթ նախագահ, Նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելան: Հարազատները որոշում են կայացրել նրա օրգանիզմն անջատել արհեստական շնչառության ապարատից:  ՀԱՀ նախկին նախագահին հոսպիտալացրեցին 2012-ի դեկտեմբերին: Վերջերս նրա թոքերն ընդհանրապես սկսեցին չգործել եւ Մանդելայի օրգանիզմը միացրեցին արհեստական շնչառության ապարատին: Թե երբ այն կանջատվեր, պետք է որոշեին նրա հարազատները: Հազարավոր մարդիկ էին այս […]

Երկրաշարժը զգացվել է Սյունիքում

Հունիսի 28-ին, ժամը 09.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր` տեղական ժամանա­կով ժամը 09.13-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Խոյ քաղաքից 40 կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գո­տում կազմել է 5-6 բալ: Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.420 և արևելյան երկայնության […]

Խաչիկյանը շարունակում է սովորել /օրվա կադր/

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը դատավարությանը շարունակում է ընթերցել  “Basic English Grammar”-ը: Նրա փաստաբան Ժորա Վարոսյանն էլ քրեական գործի հատորներն է կարդում: Ի դեպ, Ժորա Վարոսյանը իր պաշտպանյալին փոխանցեց նաեւ օրվա մամուլը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի