06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ոստիկաններն էլ չեն կարող ազատամարտիկների դեմն առնել. մարտահրավեր վարչապետին /վիդեո/

“Ուղղակի պետությունը չի պատկերացնում, թե ինչի են ունակ ազատամարտիկները”,-Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեցին պայքարի դուրս եկած ազատամարտիկները:

“Մենք որ իսկականից ոտքի ելնենք, մեր դեմ ոստիկանությունը ինչ պիտի անի”,-ասաց պահեստազորի փոխգնդապետ Գևորգ Տեր Գևորգյանը: Ազատամարտիկները պահանջում են արցախյան պատերազմի կամավորական մասնակիցներին հատուկ կարգավիճակ տալ` դրանից բխող բոլոր սոցիալական արտոնություններով: Նրանց չի բավարարում վերջերս ԱԺ-ում ընդունված “Երկրապահ կամավորականներին” արգավիճակ տալու մասին օրենքը: 

“Այս պահին քայլերի մասին խոսելուց ձեռնպահ կմնամ, քանի որ այս գործընթացը հանպատրաստիցա, այսպես ասած` ինքնաբուխա: Էնպես չի որ հիմա լրիվ կազմակերպված ու ձև ընդունած է , մի քանի օր էլ սպասենք ու հետո սրան կազմակերպչական ձև կտանք”,-բացատրեց Գևորգ Տեր Գևորգյանը:

Ազատամարտիկները տեղեկացրին, որ դեռ գյուղերից իրենց պայքարին  ֆիզիկապես չեն միացել իրենց շատ ու շատ “առյուծ” ընկերները: Ասում են` պայքարը չի կոորդինացվում որևէ մեկի կողմից, հավաքվում են մեկը մյուսի հետ հեռախոսազանգով կապվելով: “Ամեն ինչ կախվածա վարչապետից, մի քանի օր էլ կսպասենք ու կանցնենք պայքարի մեր տարբերակներին”,-հավելեց Գևորգ Տեր Գևորգյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ