Երկրապահը ուրիշա՝ ազատամարտիկը ուրիշ.պետությունը իր պարտավորությունները գցումա ՀԿ-ների վրա
Ազատամարտիկները չեն պատրաստվում ետ կանգնել իրենց պայքարի ճանապարհից: Նրանք իրավացիորեն պահանջում են ընդունել “Կամավոր ազատամարտիկի մասին օրենք” և այն չխառնել “Երկրապահի օրենք”-ին: Ազատամարտիկների խնդիրների վերաբերյալ ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն նկատեց , որ ամբողջ հարցը նրանում է, որ պետք է օրենք լինի պատերազմի մասնակցի մասին: Նա նկատեց, որ պետությունն իր պարտավորությունները գցում է ՀԿ-ների վրա. “Երկրապահը ինչ որակավորումա՝ազատամարտիկը ինչ որակավորումա, խնդիրը նրանում է, որ պետքա լինի օրենք պատերազմի մասին, ասենք Պողոսը ազատամարտիկա, բայց ինքը երկրապահում չի ու ինքը գտնվումա ասենք Շամշադինում կամ Նոյեմբերյանում ու ինք պիտի գա հասնի այստեղ , որ օրենքի մեջ մտնի ”
Ինչ վերաբերում է վերջերս ընդունված երկրապահի կարգավիճակի մասին օրենքին, բանախոսներն ասացին, որ իրենք ոչ մի խնդիր չունեն ԵԿՄ-ի ետ, սակայն օրենքը միայն երկրապահների համար է:
Գևորգ Տեր Գևորգյանը հիշում է, որդեռևս 1997թվականին ազատամարտիկներին բազմաթիվ արտոնություններ շնորհող օրենք է գործել, որտեղ նշված էր ասենք, որ տրանսպորտի վարձը զեղջվում է 50 տոկոսով:
“Օրենքը մշակելուց առաջ ԱԺ-ում հարկավոր է վերլուծական քննարկումներ անցկացնել, որտեղ ներգրաված կլինեն նաև ազատամարտիկները, ազատամարտիկի հոգեբանությունը չիմանալով ոչ ոք իրավունք չունի նման օրինագիծ մշակել”,-ասաց Կարեն Մելիքբեկյանը:
Խոսելով ազատամարտիկների իրական թվի մասին` Տեր-Գևորգյանը նշեց, որ կան մարդիկ, ովքեր իրականում ազատամարտիկ չեն եղել, սակայն ներկայացնում են իրենց որպես այդպիսին:«Կարող եմ ասել, որ մարդ կա, ով այդ ժամանակ ութ-ինը տարեկեան է եղել, ինչ-որ ճանապարհով հարստացել է և այսօր խաչի ասպետ է: Ես այդ մարդկանց արածը համարում եմ որպես գողություն: Իմ ընկերների կենսագրությունն են գողանում»,-ասաց նա և նշեց, որ օբյեկտիվ զտում պետք է իրականացվի: « Շատ ուժերին այս խառնաշփոթ վիճակը ձեռք է տալիս»,-հավելեց Կարեն Մելիքբեկյանը:
Ազատամարտիկները նշեցին նաև, որ պատերազմը փաստացի դեռ չի ավարտել և չի կարել ազատամարտիկի ոգին կոտրել: