28 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինտելիգենտ մարդը չի կարող ղեկավարել ֆուտբոլային աշխարհը` Հայրապետյանից վախենում են

Մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ Հայաստանի  ֆուտբոլի հավաքականի վերջին մրցելույթներին, որոնցից առաջին հավաքականը զիջել էր Մալթայի համեստ հավաքականին սեփական հարկի տակ, իսկ հաջորդ խաղում հաղթել Դանիայի հզոր հավաքականին: “Մալթայից կրած պարտության մասին. ինձ թվում է դա հատուկ է մեր ազգին` ծայրահեղական լինելը: Հավաքականը պարզապես արհամարհել է Մալթային, եղել են նաեւ տակտիկանական սխալներ, […]

Հայաստանը կրկին կիսաավտորիտար երկրների շարքում է` ըստ “Freedom House”-ի

“Freedom house” իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է Եվրասիայի հետկոմունիստական երկրներում ժողովրդավարության մակարդակի վարկանշային աղյուսակ, տեղեկացնում է “Ամերիկայի ձայն”-ը: Հայաստանը` 5.36 կետով, Ղրղըզստանի հետ համատեղ, “կիսաավտորիտար ռեժիմով” երկրների շարքում է դասվել: Ադրբեջանը` Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի հետ միասին, “հաստատուն ավտորիտար” ռեժիմով երկրների շարքում է: Վրաստանը եւ Ուկրաինան ներառվել են “անցումային կառավարություն կամ հիբրիդային ռեժիմ” դասակարգում:  […]

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը հանդիպեց Արթուր Բաղդասարյանին

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է հունիսի 18-19-ը աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին Միջպետական զարգացման կորպորացիայի գլխավոր տնօրեն, Օմսկի “Ա. Ս. Պոպովի անվան ռադիոգործարան” արտադրական միավորման գլխավոր տնօրեն Իվան Պոլյակովը, նույն գործարանի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Դաուտովը եւ գլխավոր տնօրենի տեղակալ […]

ՆԱՏՕ-ի զորքերը լքում են Աֆղանստանը

Նախօրեին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից ոչ հեռու տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ժամանակ ՆԱՏՕ-ի ուժերը երկրի անվտանգության վերահսկողությունը փոխանցել են աֆղանական բանակին եւ ոստիկանությանը, տեղեկացնում է “BBC”-ն: Պաշտոնական արարողությանը մասնակցել են հարյուրավոր աֆղան եւ արտասահմանցի քաղաքական գործիչներ: Հարկ է նշել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերն ամբողջությամբ կլքեն Իսլամական Հանրապետության տարածքը 2014-ի վերջին: Ի դեպ, արարողությունից քիչ […]

Արյուն տալիս են հիմնականում հարազատները

Արյան անվճար դոնորների կարիք կա Հայաստանում և շատ հաճախ դժվար է լինում համապատասխան արյունը գտնելը: Առողջապահության նախարարության գլխվոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ համապատասխան արյան պաշարներ կան, արյան պաշարները հարկավոր է անընդհատ պահել հարկավոր սահմաններում,որը երբեմն շատ դժվար է լինում.”Մենք ունենք մի քանի հիվանդներ՝ սուր լեյկոզով հիվանդ օրինակ, որին հարկավոր […]

Տո դու ով ես, քեզանից ինչ ես ներկայացնում. Հովիկ Աբրահամյանը կարգի հրավիրեց /վիդեո/

Այսօր Ազգային ժողովում պայթյունավտանգ մթնոլորտում շարունակվում է ՛՛Դիլիջան միջազգային դպրոցի ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու՛՛ մասին օրենքի նախագծի քննարկումը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մոտենալով ամբիոնին` հասցրեց ասել, որ այդ ծրագրի մասին խոսում են ՀՀԿ-ական պատգամավորները, ովքեր բիզնեսմեն են համարվում: Սա դուր չեկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: ՛՛Տո դու ով ես, քեզանից ինչ […]

Մխիթարյանի տրանսֆերի կեսը պատկանում է Ռուբեն Հայրապետյանին

Ռուսական “Sport express” կայքը հետաքրքիր հոդված է պատրաստել Դոնեցկի Շախտյորի եւ Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի մասին, որտեղ խոսվել է Հենրիխի տարնսֆերի հանելուկային փաստի մասին. “Դոնեցկի Շախտյորին պատկանում է Հենրիխ Մխիթարյանի իրավունքների կեսը, իսկ մյուս կեսը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ Կուբանի սեփականատեր Օլեգ Մկրտչյանին: Եվ այս երեք կողմերին բավարարելու համար […]

Մասնակցային ժողովրդավարությունը Երեւանում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երեւանում մեկնարկած “Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում” թեմայով միջազգային համաժողովին: Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակում կազմակերպված համաժողովի ընթացքում կքննարկվեն ԵԽ անդամ երկրներում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման գործում եւ մի շարք այլ հարցեր: Համաժողովի բացմանը ներկա էին նաեւ ԵԽ […]

Հայրիկյանի վրա չե՞ն կրակել. էոսագետի պաշտպանի հայտարարությունը

ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր չունեն: Այս մասին հայտարարություն է տարածել գործով մեղադրյալ Վարդան Սեդրակյանի շահերը  պաշտպանող  “Սիրունյան” իրավաբանական գրասենյակը: “Երեկվա դատական նիստի ընթացքում զննվեցին Պարույր Հայրիկյանի հագուստները: Պարզվեց, որ մարմնի աջ մասում երկրորդ հրազենային վնասվածքի հատվածում վերարկուն, բաճկոնը, վերնաշապիկը եւ ներքնաշապիկը գնդակի մուտքային անցքեր […]

ԼՂՀ ԱԳ նախարարի մեկնաբանությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարության վերաբերյալ

Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ղեկավարների շահագրգռվածությունն ուղղված Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության կայուն եւ խաղաղ կարգավորմանը, որն արտահայտվել է ս.թ. հունիսի 18–ի՝ համատեղ հայտարարությամբ: Տվյալ հայտարարությունը հերթական անգամ հաստատում է համանախագահող երկրների վճռական դիրքորոշումը՝ բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը եւ նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի