10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Մատաղիսի գործով վճիռը չհրապարակվեց

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Սիմիզար Հովսեփյանի հիվանդության պատճառով չհրապարակվեց “Մատաղիսի գործով” արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով վճիռը:

Հիշեցնենք, որ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը պահանջել էին ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասը եւ հրապարակային ներողություն խնդրել:

2012 թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրեց  տարիներ շարունակ չկատարած հանցագորխության մեջ մեղադրվող Արայիկ Զալյաին, Մուսա Սերոբյանին եւ Ռազմիկ Սարգսյանին:

Դրանից հետո  Գագիկ Ջհանգիրյանը հարցազրույցներից մեկում նրանաց մարդասպան էր անվանել:

Թե երբ կհրապարակվի վճիռը՝ պարզ չէ: Դատարանը լրացուցիչ կտեղեկացնի այդ մասին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ