21 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Կարոն իմ ընկերն է, բայց թող ներող լինի … “. Աբովյանը չի հասնի Էջմիածնին

Հոկտեմբերի 8-ին Էջմիածինը նշում է քաղաքի տոնը: Նույն օրը նաեւ մեծ տոնակատարություն է Աբովյանում. այստեղ նույնպես քաղաքի տոնն են նշելու: “Կարոն իմ ընկերն է, բայց թող ներող լինի ինքը, Էջմիածինը 5000 տարվա քաղաք ա, Աբովյանը 50…:Թող իրանք փոխեն իրենց տոնը “,-Henaran.am-ի  հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Նրա խոսքով, իր ղեկավարած քաղաքի տոնը նշվել […]

Հանրային հեռուստաընկերությունում խառն են. Հրապարակ

 Հանրային հեռուստատեսությունում եւ ռադիոյում դժգոհությունները հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից եւ տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից աճում են: Ըստ ”Հրապարակ”-ի, վերջիններս ֆինանսական կասկածելի ծախսեր են անում, այդ թվում` ահռելի աշխատավարձեր են նշանակում իրենց եւ իրենց մտերիմներին, թանկարժեք տեխնիկա են ձեռք բերել, որն աշխատեցնող մասնագետների պակաս կա, չպատճառաբանված կրճատումներ են արել, եւ ամենակարեւորը` նյարդային եւ անհավասարակշիռ պահվածք ունեն: […]

“Մուծվում” են գեներալի որդուն. Չորրորդ իշխանություն

 ԱԺ գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդիներից մեկը՝ Արման Գրիգորյանը, չունի երթուղային տաքսիների գծի շահագործման թույլտվություն, սակայն անլեգալ գործող բիզնեսից մեծ գումարներ է վաստակում։ “Չորրորդ իշխանության” աղբյուրների փոխանցմամբ՝ Էջմիածին-Երեւան տաքսիները ապօրինի են աշխատում, դրանք պատկանում են մասնավոր մարդկանց, սակայն օրական 12 հազար դրամ “մուծվում” են գեներալի որդուն։ Մոտ 30 տաքսիներից ստացված 12 հազարական դրամը ամսական կազմում […]

Դեմ են ահուսարսափ ռեկտորին. Առավոտ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ստորագրահավաք է սկսվել ռեկտոր Արա Ավետիսյանի դեմ: “Առավոտ”-ին այդ մասին տեղեկացրել է  ՀՊՃՀ Հաշվիչ մեքենաների մեքենայական թարգմանության լաբորատորիայի վարիչ, ծրագրավորման ամբիոնի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը: Պարոն Մանուկյանի ձեւակերպմամբ` կոլեկտիվը հոգնել է ռեկտորի դեսպոտ կառավարումից ու բոլորին ահուսարսափի մեջ պահելուց։ Նա նաեւ հայտնեց, որ կոլեկտիվը պատրաստվում է անգամ դասադուլ անել: Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի […]

Արարատ-73-ին ընդունել է կաթողիկոսը

Հոկտեմբերի 10-ին կլրանա լեգենդար Արարատ-73-ի հաղթանակի 40-ամյակը եւ այդ կապակցությամբ լեգենդար թիմի լեգենդար ֆուտբոլիստները գտնվում են Երեւանում:Նրանց ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ.կաթողիկոս Գարեգին Բ-ն:Կաթողիկոսը նշել է, որ ինքը եղել է ակումբի ջերմ երկրպագու եւ նույնիսկ ներկա է եղել ՛՛Արարատ՛՛-՛՛Բավարիա՛՛ հանդիպմանը:Հանդիպման վերջում կաթողիկոսը ֆուտբոլիստներին շվեյցարական ժամացույցներ է նվիրել:

Իշխանը չգիտի գլխի գալիքը. Ժամանակ

Այս տարվա նոյեմբերին լրանում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Ջաքարյանի լիազորությունների ժամ­կետը: Ըստ շրջանառվող խո­սակցությունների դեռեւս հստակ որոշումչկա նրան փո­խարինելու կամ վերանշանակելու մասին: Այդուամենայնիվ, “Ժամանակ”-ին տեղեկություններ են հասել արդեն շրջանառու­թյան մեջ դրված հավանա­կան թեկնածուների, մասնա­վորապես ՎՊ նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանի եւ նախագահի աշխատակազմի Վերահսկողական ծառայու­թյան պետ Հովհաննես Հովհաննիսյանի անունների մա­սին: Ի. Զաքարյանի շրջապա­տից փաստում են, […]

Ինչ արժե հոգեհանգիստն եկեղեցիում. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, վերջին շրջանում Հայաստանում ավելի ու ավելի հաճախ կիրառվող՝ հանգուցյալի դին եկեղեցում դնելն ու հոգեհանգստյան արարողությունն այդտեղ կազմակերպելը, պարզվում է, ամեն մարդու բան չէ։ Եկեղեցին նման հնարավորություն տալիս է միայն իր հոտի այն ներկայացուցիչներին, ում սոցիալական վիճակը թույլ է տալիս վճարել դրա դիմաց։ Նման ցանկություն ունեցողներին մեր եկեղեցու հոգեւոր հովիվները անմիջապես հայտնում են […]

Ամեն վայրկյան սպասում են Մարգարին. Ժողովուրդ

ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանն ազատ է արձակվելու: “Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ որ նրա հարազատնե­րին արդեն տեղեկացրել են, որ ՀՀ ան­կախության 22-րդ տարեդարձի առթիվ կիրառված համաներման արդյունքում ազատ կարձակվի նաեւ Օհանյանը: Նրա եղբայրը ոստիկանության Մեծամորի վարչության նախկին պետ Մուշեղ Օհանյանը, թերթի  հետ զրույ­ցում ասաց, որ իրենք ամեն վայրկյան սպասում են նրա ազատմանը. “Չգիտեմ, որեւէ […]

Ատամները սրած սպասում են Զարուհուն. Ժամանակ

ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստ ա ն ջ յ ա ն ի վարքը, հատ­կապես հնչեց­րած հարցը, ինչպես հայտնի է ծափահա­րություններով չընդունվեց “ժառանգականների” կողմից, եւ նրանցից ոմանք անգամ չթաքցրեցին, որ իրենք այդ­պիսի հարց չէին տա: Ի դեպ, այս միջադեպից հետո, “Ժամանակ”-ի տեղեկություններով “Ժառանգությունում” ներքին խմո­րումներ են սկսվել: Կուսակ­ցության անդամները համա­րում են, որ կատարվածը մի­այն Փոստանջյանին չի վերա­բերում, այլ […]

Դեռ ԿԳԲ-ի պադվալում է. Հայկական ժամանակ

ՀՀ նախագահի նախկին թեկնա­ծու, էպոսագետ Վարդան Աեդրակյանը շարունակում է գտնվել “Երեւ­ան Կենտրոն” քրեակատարողական հիմնարկում (ԿԳԲ-ի պադվա­լում): Այս մասին երեկ “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում ասաց  Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեք­սանդր Սիրունյանը: Նա նաեւ նշեց, որ ստացել են Վարդան Աեդրակյա­նի գործով դատավճիռը, սակայն դեռ վերաքննիչ բողոքը չեն կազ­մել: Թերթը հիշեցնում է, ոչ  Ալեքսանդր Սիրունյանը տեղեկացրել էր, որ դա­տարանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի