Սթինգին ծննդյան օրը նավ են նվիրել
Օրերս երգիչ Սթինգը նշեց ծննդյան 62-ամյակը: Նա ծնունդը նշել է Նյու Յորքում: Բրիտանացի երգիչը իր հյուրերին հրավիրել է Մանհեթենում գտնվող ռեստորաններից մեկը: Ծննդյան տոնակատարության ամենահիշվող պահերից մեկը տորթի հանձնում էր երգչին: Տորթը շոկոլադից է եղել, նավի տեսքով: Վրան գրված էր` “շնորհավոր ծնունդ, Սթինգ”: Սթինգի ծննդյան արարողությանը բազմաթիվ աստղեր են մասնակցել:





































