Քաղաքապետը կհամագործակցի
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել նրան գործնական հաջողություններ: Ներկայացնելով քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակները՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը մայրաքաղաքում կյանքի կոչված […]





































