Բացվեց Հրանտ Մաթեւոսյանի կիսանդրին
Երեւանի քաղաքապետի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Հրանտ Մաթեւոսյանի անվան դպրոցի բակում հանդիսավորությամբ բացվել է հայ մեծանուն գրող, հրապարակախոսի արձանը: Քանդակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ Հրանտ Մաթեւոսյանի որդուն՝ Դավիթ Մաթեւոսյանին: Արձանի հեղինակը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, քանդակագործ Արտաշես Հովսեփյանն է: Օրվա խորհրդի շրջանակում կազմակերպված միջոցառմանը ներկա էին նաեւ մեծ գրողի ընտանիքի անդամներն […]





































