06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաստաբաններն ընդդեմ Հրայր Թովմասյանի

”Փաստաբանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի և ”Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին” ՀՀ օրենքի նախագծերում նախատեսվում են այնպիսի փոփոխություններ, որոնք Փաստաբանների պալատի անդամների սրտով չեն` մեղմ ասած:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ փոփոխությամբ` նախատեսվում է ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար գանձել տարեկան պետական տուրք 60.000  դրամի չափով: Իսկ ներկայումս Փաստաբանների պալատն է կազմակերպում այդ գրանցումը, որը հրապարակվում է կայքում:

”Իրենք այդ գումարն ուզում են վերցնեն, որ Հանրային պաշտպանի գրասենյակին ուղղեն: Պետությունը պարտավորություն ունի քաղաքացիներին անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել, դա պետությունն իր հաշվին պարտավոր է անել, իրենք ուզում են, որ փաստաբանների հաշվին անեն: Այդպիսի բան ոչ մի երկրում չկա”: 

Զոհրաբյանն այս նախագիծը որակեց՝ ”փաստաբանների անկախության դեմ ուղղված քայլ”:

Փաստաբան Անահիտ Աթոյանն էլ մեզ հետ զրույցում շեշտեց, որ իրենք կիսում են Արա Զոհրաբյանի կարծիքը և այդ ՛՛ավելորդ պարտավորությանը՛՛ դեմ են: ”Համաձայն չենք, բոլորս էլ դեմ ենք, որովհետև դա ավելորդ պարտականություններ է առաջացնում: Մենք անկախ կազմակերպություն ենք, դրանով ենթակա ենք լինում Արդարադատության նախարարությանը: Փոխանակ մեր հարկերը նվազեցնեն, մի հատ էլ ավելորդ պարտավորություն են առաջացնում, որը հակասում է մարդու իրավունքներին ու փաստաբանների իրավունքներին”,-կարծում է Աթոյանը:

Նշենք, որ Արա Զոհրաբյանը նամակով դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` հայտնելով, որ դեմ են և պայքարելու են այս նախագծի դեմ, ըստ այդմ էլ խնդրել է, որ վերոնշյալ փոփոխությունները չկատարվեն: Արա Զոհրաբյանը հայտնեց, որ դեռևս պատասխան չկա, սակայն վստահ է, որ իրենց պայքարը դրական արդյունքի է հասնելու:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ