27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Մարգարիտ Եսայանն ու Ռուբիկ Հակոբյանը՝ չկողմնորոշված

2013 թ. հոկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ի պատասխան Մաքսային Միության վերաբերյալ հարցման` ՀՀ Ազգային Ժողովից ստացել է 7 պատասխան:

Այս շաբաթ հարցմանը պատասխանել էին «Հանրապետական» խմբակցությունից` 2, «Բարգավաճ Հայաստան»-ից՝ 3 և «Օրինաց Երկիր» խմբակցությունից 2 պատգամավոր:

Պատգամավորներից 6-ը հստակ կողմ են արտահայտվել Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, և միայն Սամվել Նիկոյանն է նախընտրում Ասոցացման համաձայնագիրը, սակայն որոշիչ համարում է Ս. Սարգսյանի դիրքորոշումը:

Կատարելով մինչ այս ստացված բոլոր պատասխանների ամփոփում.

Մաքսային Միությանը անդամակցելուն կողմ են 16 պատգամավորներ, որոնցից 11-ը` «Հանրապետական» խմբակցությունից, 3-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ից, 2-ը՝ «Օրինաց Երկիր» խմբակցությունից:

Դեմ են արտահայտվել 4 պատգամավորներ՝ 2-ը՝ «Ժառանգություն», 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից: Դեմ արտահայտված պատգամավորներից է նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

Ձեռնպահ են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության 2 պատգամավորներ՝ Վահան Բաբայանը և Տիգրան Ուրիխանյանը:

Անորոշ պատասխաններ են տվել ՛՛Հանրապետական» Մարգարիտ Եսայանը և «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ