08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Ոչ մեկից չենք վախենում … մաքուր ենք ապրում/ /վիդեո/

Ազգային ժողովի  պատգամավոր Մհեր Սեդրակյանը հոկտեմբերի 8-ին Էջմիածնում լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց այն տեղեկությունը, որ իր որդին ավել գումար է շորթում առեւտրականներից:

Մասնավորապես պատասխանելով այն հարցին, թե նրա որդին “Սասունցի Դավիթ” կայարանում առեւտրականներին տրամադրվող վերանորոգված տաղավարների դիմաց սահմանված 5 հազարի դիմաց 7 հազար դրամ է պահանջում՝ ասաց .

“Չի կարող նման բան լինել: Ի՞նչի մասին է խոսքը: Սուտ են ասում, խաբեբաներ են: Հիմա  շատ մարդ շատ բան կասի: Էնքան ախմախ մարդիկ կան, որ գալիս են եսիմ-ինչեր են խոսում, բայց պարզվում ա, որ այդպես չի: Ապացույց եթե լինի, թող բերեն՝ ես կպատժեմ պայմանը խախտողին: Բայց չեմ կարծում՝ նման բան լինի”,- ավելացրեց Մհեր Սեդրակյանը:

Ըստ Սեդրակյանի նա չի գնել սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրպետյանիլ “Ակվա Մարի” ՍՊԸ- ն:

“Մենք ոչ մեկից չենք վախենում ու չենք ամաչում, որովհետեւ ճակատներս պարզ ա, ճիշտ ենք, ապրում, մաքուր ենք ապրում: Եթե առած լինեի, խի՞ չէի ասի”,- ասաց Սեդրակյանը՝ ավելացնելով, որ  Փայլակ Հայրապետյանը իր ավագ ընկերն է ու իրար հետ շատ լավ հարաբերությունների մեջ են:

Դիտեք տեսանյութը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ