06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ադրբեջանական թատրոնը

Ադրբեջանում, ինչպես հայտնի է, այսօր նախագահական ընտրություններ են: Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը հետևում է այդ ընտրություններին և Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց, որ արդեն լցոնումներ կան:

”Լցոնումներ կան, առաջին տեղեկատվությունն ընդդիմադիր թեկնածուի կողմից արդեն ստացվել է: Վստահված անձինք հայտնել են, որ ընտրակեղծիքներ կան տարբեր ընտրատեղամասերում: Ասում են` ընտրությունները դեռ չսկսված լցոնումներ են եղել”,-ասաց նա: 

Նշենք, որ երեկ երեկոյան Բաքվում արդեն որոշել են, թե ինչ թվեր են նկարվելու: Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ նպատակով ստեղծել է iPhone-ի և  Android-ի հատուկ հավելվածներ: Ծրագրում նշված են այն թվերը, որոնք հավաքել են թեկնածուները: Այս մասին Ասատրյանը կարծում է.

”Սա թատրոնի նման մի բան է, ուղղակի ուզում են ցույց տալ, որ իրենց մոտ ընտրություններ են տեղի ունենում, իսկ իրականում ինչպես կավարտվեն, բոլորն էլ տեղյակ են”:

Որակի առումով, ըստ ադրբեջանագետի, Ադրբեջանի նախագահական ընտրությունները հայաստանյան ընտրություններին բավական շատ են զիջում:

”Միանշանակ, մենք մի քանի քայլ առաջ ենք”:

Սարգիս Ասատրյանի խոսքով` պարզ է նաև, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը վերընտրվելու է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ