Մեկնել է Սյունիք

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր մեկնեց Սյունիքի մարզ: Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում նա տեղում կծանոթանա մարզի առողջապահական կազմակերպությունների աշխատանքներին, առկա խնդիրներին։ Կայցելի մարզային բուժհաստատություններ, հանդիպումներ կունենա բուժաշխատողների հետ։ Նախարար Դումանյանը նաև կծանոթանա հիվանդանոցների կառուցման, վերակառուցման աշխատանքների ընթացքին։