Փոստանջյանի ՛՛խոստովանությունն՛՛ ու Ռուստամյանի քննադատությունը. Իրատես de facto
Թերթի տեղեկություններով` Զարուհի Փոստանջյանի հայտնի հարցը տարակուսանք է առաջացրել ոչ միայն հայաստանյան պատվիրակության, այդ թվում` նրա ընդդիմադիր ներկայացուցիչների մեջ. կոնկրետ Արմեն Ռուստամյանը տիկնոջն ասել է` դա ընդամենը հիստերիկության դրսեւորում էր, որը զրոյացրեց ընդդիմությանը (համանման կարծիքի է եղել անգամ ՀԱԿ ներկայացուցիչը), այլեւ դահլիճում ներկա այլ երկրների պատգամավորները չթաքնված իրոնիկ ժպիտով են նայել ասիական մաներայով` եվրոպաներում սեփական երկրի ու նախագահի վրա ՛՛հարձակված՛՛ կնոջ ուղղությամբ:
Հարցը տալուց հետո տիկին Զարուհին նստել է իր տեղը, քիչ հետո ձեռներն առել գլխի մեջ ու բարձրաձայն հարցրել է. բայց ես հնչեցրի՞ Մաքսային միություն բառերը, իմ հարցի մեջ կա՞ր Մաքսային միություն տերմինը:
Տիկինը, փաստորեն, չէր կատարել իր մաքսիմում ծրագիրը: Նա ՛՛յոթանասուն միլիոն եվրոն՛՛ պետք է հնչեցներ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ֆոնին, որ կարողանար ապացուցել, որ իր նման պահվածքի ՛՛հանձնառությունը՛՛ Եվրոպայից է եղել եւ ոչ Հայաստանից` ՛՛հետքերը՛՛ թաքցնելու համար: Ոչ միայն, նաեւ անհրաժեշտության դեպքում նույն Եվրոպայից պաշտպանություն ստանալու համար, որպես Մաքսային միությանը դեմ պատգամավոր, եթե Հայաստանում որոշեին այդ հարցի համար ՛՛լինչի՛՛ ու ՛՛պոմիդորի՛՛ ենթարկել իրեն:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: