ՀԱԿ նախկին քաղբանտարկյալը՝ Ծառուկյանի կողքին. Ժամանակ
Հոկտեմբերի 9-ին մեծ շուքով նշված Աբովյան քաղաքի տոնին գագիկ Ծառուկյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի և այլ հյուրերի կողքին պատվավոր օթյակում նստած էր նաև նախկին քաղբանտրկյալ, ՀԱԿ վարչության անդամ Գրիգոր Ոսկերչյանը: Նա Աբովյանի առաջին քաղաքապետն է եղել և պարզվեց, որ նրան ներկայիս քաղաքապետ՝ Ծառուկյանի փեսան է հրավիրել մասնակցելու քաղաքի տոնին: Թերթը նրանից հետաքրքրվեց, թե ինչպես էր նախկին քաղբանտարկյալ, ընդդիմադիր գործիչն իրեն զգում Ծառուկյանի և իշխանության այլ ներկայացուիչների կողքին և արդյոք դա պայմանավորված է ՀԱԿ-ԲՀԿ մտերմությամբ: ՛՛Ծառուկյանի կողքը ինչ կապ ունի: Այդ օթյակում մի 20-30 մարդ կար: Եվ հետո Ծառուկյանի կողքը լինելու մեջ ես որևէ վատ բան չեմ տեսնում: Եթե իրեն էլ են հրավիրել, ինձ էլ են հրավիրել, խնդիր չեմ տեսնում: Ես հրավերը քաղաքապետից եմ ստացել՛՛:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: