Նախագահը կմեկնի ՌԴ
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և եկեղեցական համալիրի բացման արարողությանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ռուսաստանցի իր գործընկերոջը՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, Դմիտրի Մեդվեդևին և իր ընտանիքին մաղթել քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ վարչապետին այն ավանդի համար, որը Ռուսաստանի կառավարության ղեկավարը մշտապես ներդնում է մեր երկու ազգերի միջև համագործակցության հետևողական […]
՛՛Իրազեկ և պաշտպանված սպառող՛՛ հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանին մտահոգում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի որոշումը, որով հօդս է ցնդում Ադրբեջանից և Թուրքիայից Հայաստան ներկրվող ապրանքներն արգելող նախկին որոշումը: Henaran.am-ի հետ զրույցում Պիպոյանը ասաց. ՛՛Ես չեմ ուզում քաղաքական տեսանկյունից խոսել, բայց անկախ ամեն ինչից, մեղմ ասած, դրանք այն երկրներն են, որոնք մեզ հետ բարեկամական […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևան-էքսպո ցուցասրահում բացված ՛՛Արմենիա էքսպո 2013՛՛ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդես: Հանրապետության Նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին: Սերժ Սարգսյանը զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ նրանց ձեռքբերումների, խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ:
Այսօր Գերմանիայում տեղի կունենա առաջնության 5-րդ տուրի հանդիպումների գերակշռող մասը:Հիշեցնենք,որ երեկ Բեռլինի հեևտան տանը 0-1 հաշվով զիջեց Շտուտգարտին: Այսօրվա կայանալիք հանդիպումներից հետաքրքրության են արժանի Բավարիայի եւ Հանովերի եւ, անկասկած, Դորտմունդի Բորուսիայի եւ Համբուրգի հանդիպումները: Հենրիխ Մխիթարյանի ակումբը անցած մրցաշրջանում պարտվել է Համբուրգին եւ այսօր՝Երեւանի ժամանակով 20:30-րն պատրաստ է ռեւանշի: Հենրիխ Մխիթարյանը, ով անցած տուրում բացեց […]
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Լիտվայի կրթության և գիտության նախարար Դաինիուս Պավալկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Հանդիպման ընթացքում երկու երկրների կրթության պատասխանատուները բաց և անկեղծ զրույց են ունեցել ինչպես ոլորտում առկա ձեռքբերումների, այնպես էլ խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ: […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ֆրանսահայ ազգային-հասարակական գործիչ, հրապարակախոս, պատմաբան, բարերար Հովհաննես Չիլինկիրյանին, ում մեծ նվիրումի և տարիների ջանքերի շնորհիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրերս բացվել է հայ անվանի մտավորական, Մեծ եղեռնի նահատակ Ռուբեն Սևակի անվան թանգարանը: Հանրապետության Նախագահը Հովհաննես Չիլինկիրյանին շնորհակալություն է հայտնել հայրենիքում նման կարևոր […]
Հայաստանի ազգային հավաքականի եւ Մախաչկալայի Անժիի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը կարող է մասնակցել Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի խաղին, որտեղ Անժին հյուրընկալվելու է Տոմսկի Տոմին:Հիշեցնենք,որ Մկրտչյանի մասնակցությունը խաղին կասակածի տակ էր հայտնվել Հայաստան – Դանիա խաղի ժամանակ ֆուտբոլիստի ստացած վնասվածքի պատճառով:Անժիի պաշտոնական կայքը հայտնում է,որ ֆուտբոլիստը պատրաստ է եւ մարզվում է ընդհանուր խմբում:
Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Զրույցը վարում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը: «Ազատություն»․ – Եկեք սկսենք: Դուք երկու ժամ առաջ հանդիպում եք ունեցել Հայաստանի նախագահի հետ և բավական երկար քննարկում եք անցկացրել նրա հետ: Ինչի՞ մասին եք խոսել, Հայաստանի համար ինչ-որ լուծում կա՞, որևէ փոխզիջում […]
”Մաքսային միությունը տնտեսական կառույց չէ, այն ռազմաքաղաքական, քաղաքական ու աշխարհաքաղաքական միություն է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա՝ մի քանի տարի շարունակ բանակցություններ է վարվում Եվամիության հետ, և մեկ օրում որոշում ընդունել, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, միայն կարող է նշանակել, որ Հայաստանի նկատմամբ սպառնալիք է եղել: ՛՛Ռուսաստանի ճնշումն […]




























