22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

1000 տոննա ռադիոակտիվ ջուր է լցվել օվկիանոս

РИА Новости-իփոխանցմամբ` Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը սպասարկող TEPCO ընկերության մասնագետները հայտնել են, որ նոր հայտնաբերված արտահոսքի պատճառով ստիպված են եղել օվկիանոս լցնել առնվազն 1000 տոննա աղտոտված ջուր: Ատոմակայանի վնասման պատճառը Մանյի թայֆունն է, որն արդեն հասցրել է մեծ ավերածություններ գործել Ճապոնիայում: Ատոմակայանի աշխատակիցները փորձել են արտամղել ռադիոակտիվ ջրով լի ցիստեռնից արտահոսող ջուրը, որը վնասվել էր թայֆունի […]

Տարածք նախկին վարչապետին…բնակիչներն ասացին ու չարեցին

Այսօր կառավարությունը որոշում ընդունեց Կոզեռնի փողոցի հ.11 հասցեում գտնվող 298.06 քառ. մետր մակերեսով տարածքը նվիրել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին պատկանող ՛՛Երևան իմ սեր՛՛ հիմնադրամին՝ որպես պետություն-մասնավոր համագործակցություն։   Որոշման նախագծով սահմանվում է, որ հողամասը պետք է օգտագործվել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 17-ի  հ.Մ-490-Ա որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրի շրջանակներում Երևանի […]

Վարչապետը կրկին ոչինչ չասաց

Այսօր կառավարության հերթական նիստում որոշում ընդունվեց հավանություն տալ մաքսային միությանը անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը նշեց, որ նախորդ տարի ՀՀ և ՌԴ նախագահները պայմանավորվել են, որ ստեծվելու է աշխատանքային խումբ, որը կքննարկի Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու հնարավորությունները՝ կապված նրա հետ, որ ՀՀ-ը չունի միասնական սահման Մաքսային միության հետ: […]

Հանդիպում քաղաքապետարանում

Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հանդիպել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեում գտնվող (նախկին գեղարվեստի Հ.5 ուսումնարանի) հանրակացարանային շենքի առաջին մասնաշենքի բնակիչների հետ: Քաղաքապետի տեղակալը նախ ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը, առանձնահատուկ կարեւորելով մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերում բնակվող քաղաքացիների անվտանգության ապահովման հարցն ու խնդրի առաջնահերթ կարգավորման անհրաժեշտությունը,  այդ […]

Չեմպիոնների լիգան մեկնարկեց պարտությամբ

Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի  առաջին տուրի վերջին չորս խմբերի հանդիպումները:Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը՝ Դորտմունդի “Բորուսիան” , անհաջող մեկնարկեց Չեմպիոնների լիգայում: Անցած մրցաշրջանի եզրափակիչի մասնակիցը հյուրընկալվելիս պարտվեց իտալական “Նապոլիին”: Բացի այդ, ինչպես ողջ “Բորուսիան”, այնպես էլ Մխիթարյանը աչքի ընկան դժգույն խաղով: Այդ ամենին գումարվեց դեռեւս առաջին կեսում պահեստայինների նստարանից հյուրերի գլխավոր մարզչի՝ Կլոպի հեռացումը,թիմի […]

Գրիգորյանը մնաց առանց մեդալի

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության ազատ ոճային Գրիգոր Գրիգորյանը չկարողացավ մեդալ նվաճել: 74 կգ քաշային կարգում հանդես եկած Գրիգորյանը առանց խնդիրների հաղթել էր Մադագասկարի եւ Գվատեմակայի ներկայացուցիչների, բայց քառորդ եզրափակիչում պարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Շաբանուին: Վերջինս էլ իր հեթրին չկարողացավ մտնել եզրափակիչ եւ Գրիգորյանը չկարողացավ պայքարել մեդալների համար: Այսպիսով, Հայաստանի ազատ ոճային ըմբշամարտի հավաքականը նվաճեց մեկ […]

Հանրապետականները մեկնեցին Բեռլին

 Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը (ՀՀԿ), որի կազմում են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Կարեն Ավագյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը, սեպտեմբերի 19-23-ը ճանաչողական այցով կգտնվի Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում՝ հետեւելու Բունդեսթագի՝ սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրությունների ընթացքին: Այցի շրջանակում ՀՀԿ պատվիրակությունը կմասնակցի “Քրիստոնեադեմոկրատական միություն” […]

Մեկնարկեց արտգործնախարարի այցը Իտալիա

Սեպտեմբերի 18-ին մեկնարկեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունն Իտալիա։ Նույն օրը տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոյի հանդիպումը։ Շնորհակալություն հայտնելով իր իտալացի գործընկերոջը Հռոմ այցելելու հրավերի համար` նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով, ինչը լավ հիմք է փոխգործակցության առավել […]

Թաղային խուժանի կողմից ծեծի է ենթարկվել ակտիվիստը

Երևանի ավագանու ”Բարև Երևան” խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը Facebook-յան իր էջում տեղեկացրել է, որ ծեծի է ենթարկվել իրենց շարժման ակտիվիստներից մեկը: ”Այսօր երեկոյան Շիրակ հանրախանութի մոտակայքում, սեպտեմբերի 20-ի հանրահավաքը իրազեկող թռուցիկներ բաժանելիս թաղային խուժանի կողմից ծեծի է ենթարկվել Բարեւի շարժման ակտիվիստ, ԺՈՒկ կուսակցության անդամ Վիգեն Դավթյանը… Վիգենի ձեռքից վերցրել են թռուցիկը, ապա իմացել են, որ Րաֆֆի […]

Ախ, Նունե, Նունե… Չորրորդ իշխանություն

Հանրապետության հրապարակում մեծ բեմ տեղադրելու աշխատանքները համարյա ավարտված են: Բեմը տեղադր­վել է ոչ թե սեպտեմբերի 21-ի Անկախու­թյան տոնի առիթով ավանդաբար անց­կացվող միջոցառումների, այլ Նունե Եսայանի սեպտեմբերի 21-ին կայանալիք մենահամերգի համար: “Չորրորդ իշխանության” տեղե­կություններով, բազմաթիվ պետական գերատեսչություններում հրահանգվել է­ հրավիրված մասնակիցների քվոտա ապահովել Նունե Եսայանի համար: Պետական աշ­խատակիցներից շատերին ուղղակիորեն հրահանգված է անկախ իրենց ցանկու­թյունից ներկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի