22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայրիկյանին սպանելու ցանկություն չեն ունեցել

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի դատավարությանը ամբաստանյալ Սամվել Հարությունյանի պաշտպանը ներկայացրեց պաշտպանական ճառը: Ըստ պաշտպան Գայանե Գալոյանի, իր պաշտպանյալը նպատակ չի ունեցել Հայրիկյանին սպանելու: Միայն ցանկացել է վախեցնել եւ եւ “գցել” էպոսագետ, ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի վրա, քանի որ վերջինս չէր վարձատրել աշխատանքի դիմաց: “Հարությունյանը քաղաքականությամբ չի զբաղվել, չի ճանաչել Հայրիկյանին, բայց նրան մեղադրանք […]

Կենտրոնում ջուր չի լինի

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 20-ին, ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Տ. Մեծի 23-31, Վարդանանց 28-32, Նար-Դոսի 73-77 համարների, Ե.Քոչար, Քաջազնունի, Զավարյան, Կորի, Արհեստավորների, Ս.Վրացյան փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Եթե կան իրավասություններ, ուրեմն` թող անցկացնեն. Քոչարյանը` հանրաքվեի մասին

‘’Հանրաքվե դնելու հնարավորությունը որոշում է պետության ղեկավարը, Ազգային ժողովի մեծամասնությունը: Սահմանադրությունը թույլ է տալիս: Ես անձամբ չեմ որոշում կա սահմանադրություն, կա կարգ: Եթե կան իրավասություններ, ուրեմն` թող անցկացնեն’’,-այսօր կառավարության հերթական  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում մի շարք քաղաքական գործիչների առաջարկին` Մաքսային միությանն անդամակցելու […]

ՕՎԻՐ-ը նոր շենք ունի. Հայաստանի նախագահը ծանոթացել է պայմաններին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Դավթաշեն համայնքում ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը: Այն հերթական կարեւոր քայլն է համակարգի արդիականացման, անձնակազմի աշխատանքային պայմանների բարելավման եւ արդյունքում՝ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ճանապարհին: Նախագահը շրջայց է կատարել նորաբաց վարչական շենքում, ծանոթացել կատարված աշխատանքին, տեխնիկական հագեցվածությանն ու ստեղծված աշխատանքային […]

Որոշումը կայացված է… ռուսական կողմի հետ նախկին նախարարն է բանակցել /վիդեո/

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ նպատակահարմար է ստեղծվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերով զբաղվող յոթ աշխատանքային խումբ: Հարցին, թե դա լրացուցիչ ծախսեր չի պահանջում, փոխնախարարը պատասխանեց. ”Լրացուցիչ ծախսեր չեն ենթադրում, բացառությամբ թարգմանչական աշխատանքները”: Իսկ արդյոք հնարավոր է Մաքսային միությունը մեզ համար հարմար տարբերակ […]

Ուղեւորուհին փորձել է դուրս գալ ինքնաթիռից թռիչքի ընթացքում

Ռուսական ավիաընկերության Մոսկվա-Հոնկոնգ թռիչքից հետո ուղեւորուհիներից մեկը ձերբակալվել է հոնկոնգյան ոստիկանների կողմից, փոխանցում է INTERFAX.RU-ն: Պարզվել է, որ 28-ամյա ուղեւորուհին, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, փորձել է թռիչքի ժամանակ բացել ինքնաթիռի դուռը: Ինքնաթիռի անձնակազմին հաջողվել է կանխել կնոջ գործողությունները, իսկ ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո կնոջը ձերբակալել են:

“Բարեւ Երեւան”-ը չի մասնակցելու

Երեւանի ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցությունը սեպտեմբերի 18-ին քաղաքապետի ստորագրությամբ առաջարկություն է ստացել մասնակցելու Երեւանի քաղաքապետի՝  2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 3722-Ա եւ 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու եւ Երեւանի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման եւ կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաեւ խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի եւ լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին:  Նամակում ասված […]

Հանցակազմ չկա

ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժինը մերժել է “Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն” ՀԿ-ի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով Նարեկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը եւ քրեական հետապնդման իրականացումը՝ նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով :   Հիշեցնենք, որ ԹԻՀԿ-ի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած դիմումի հիման վրա ՀՀ Ոստիկանության Քննչական […]

Ծանրամարտիկ նախարարն արգելե՞լ է

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, Henaran.am-ի տեղեկություններով, խորհրդակցություն է հրավիրել եւ աշխատակիցներին հորդորել՝ հնարավորինս քիչ շփվել լրագրողների հետ: Նախարարի բարկությունը կապված է անցած շաբաթ օրը որդու ավտովթարի հետ, երբ լրագրողները իրենց հարցերով “հունից հանել” են նախարարին: Նախարարի մամուլի խոսնակ Սյուզի Բադոյանը հերքեց, որ նման խորհրդակցություն է եղել: “Այսինքն` եղել է, բայց նման […]

Սյունեցի դաշնակցականները հայտարարում են

Հաշվի առնելով, որ  սեպտեմբերի 29-ին, թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունները որեւէ էական շրջադարձ չեն նշանավորելու ըստ էության նմանվելու են նախորդ բոլոր ընտրություններին,  ՀՅԴ-ն հավատարիմ է մեծամասնական ընտրակարգի վերացման գաղափարին,  չկան ընտրական գործընթացը ամբողջական վերահսկելու լիարժեք մեխանիզմներ , ինչը թույլ չի տալու ընտրական արդյունքը համարել արժանահավատ, ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարում է 1.    Ընտրության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի