14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

”Հանրապետականում” ֆուտբոլի էին շտապում /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը: Սակայն լրագրողներին այդպես էլ չհաջողվեց պարզել ՀՀԿ-ի այսօրվա օրակարգը: Բանն այն է, որ նիստին չէր մանսակցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով բացակայում է երկրից: Սովորաբար հենց նա է ներկայացնում` ինչ հարցեր են քննարկվում նիստին:

Կարճատև նիստից հետո ”Հանրապետականները” շտապ լքեցին շենքը, քանի որ շտապում էին Հայաստան-Բուլղարիա հանդիպմանը: ԿԳՆ, ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը ևս ասաց, որ շտապում է ֆուտբոլային խաղին: Չէր շտապում միայն ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ով ինչպես ինքն ասաց, ֆուտբոլ չի սիրում: Հարությունյանը սակայն հրաժարվեց ներկայացնել նիստի մանրամասները: Ասաց` իրավասու չէ:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ