01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Յուրի Վարդանյանը մեդալներ է շնորհել ”Արարատ 73” ֆուտբոլային թիմի անդամներին

 Հոկտեմբերի 10-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը ներկա է գտնվել ՀՖՖ-ի  կազմակերպած  ”Արարատ 73” -ի  հոբելյանական հաղթանակներին նվիրված միջոցառմանը:

1973 թվականին մեկ խաղաշրջանի ընթացքում ԽՍՀՄ չեմպիոնի և ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները նվաճած թիմի փառապանծ  հաղթանակների առթիվ կազմակերպված երեկոյին ներկա են եղել  ՀՀ նախագահ ՍԵրժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն  Հայրապետյանը և մի շարք պաշտոնատար անձիք ու մտավորականներ:

Ողջունելով Խորհրդային միության մեջ ֆուտբոլի պատմություն կերտած, իրենց կատարյալ խաղով ու հաղթանակներով հայ ժողովրդին ցնծություն պարգևած  ֆուտբոլիստներին` նախարար Յուրի Վարդանյանը մեդալներ և կոչումներ է շնորհել ”Արարատ 73” ֆուտբոլային թիմի անդամներին:

  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Ոսկե մեդալով  պարգևատրվել է թիմի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը, նախարարության հուշամեդալով` Հարություն Քեհեյանը և Հովհաննես Աբրահամյանը:

Ֆիզիկակական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի կոչումներ են  շնորհվել թիմի անդամներ Արմեն Սարգսյանին, Արկադի Անդրեասյանին, Հովհաննես Զանազանյանին  և Էդուարդ Մարկարովին:

”Արարատ 73” ֆուտբոլային թիմի մի շարք ֆուտբոլիստներ` Ալյոշա Աբրահամյան, Նորիկ Մեսրոպյան, Սերգեյ Բոնդարենկո, Լևոն Իշտոյան, Նիկոլայ Ղազարյան, Սուրեն Մրտիրոսյան, Արկադի Հարությունյան, Նազար Պետրոսյան և Սերգեյ Պողոսյան,  նախարարի կողմից արժանացել են նաև ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչմանը:

Երեկույթի ընթացքում հիշատակվել են  նաև թիմի` կյանքից վաղաժամ հեռացած անդամների անունները:  Հոտնկայս հարգվել է Ալեքսանդր Կովալենկոյի,  Սանասար Գևորգյանի  և թիմի պետ Ռոբերտ Ծաղիկյանի  խնկարկելի հիշատակը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ