14 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Հայաստանը ժամանակին ուշքի եկավ. Պուտինի խորհրդական

“Էխո Մոսկվի” ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով  լրագրողի հարցին, թե` Հայաստանը Ռուսաստանի հետ տարբեր կառույցների անդամակցելու պատրաստակամություն է հայտնում, սակայն մյուս կողմից` հայացք է նետում դեպի Եվրոպա եւ Արևելյան գործընկերություն, Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազեւը ասել է, որ ի տարբերություն Ուկրաինայի` Հայաստանի նախագահը ժամանակին ուշքի եկավ եւ դաս տվեց իր կառավարությանը:

“Հայաստանի պարագայում նույն իրավիճակն է, ինչ Ուկրաինայի դեպքում, սակայն միայն այն տարբերությամբ, որ Հայաստանի նախագահը ժամանակին ուշքի եկավ եւ դաս տվեց սեփական կառավարությանը։ Որովհետեւ Հայաստանը պատրաստվում էր նախաստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիր, որում կային այնպիսի “գոհարներ”, ինչպես օրինակ՝ Հայաստանը պարտավորվում է կատարել ԵՄ-ի դիրեկտիվները ակվամշակույթի եւ ծովում ձկնորսության ոլորտում։ Դուք հասկանո՞ւմ եք։ Հայաստանը ծով չունի, ելք դեպի ծով չունի, իսկ համաձայնագրում դա կա։ Նույն կերպ այնտեղ խոսք կար ԵՄ-ի հետ սահմանային համագործակցության մասին։ Այսինքն՝ նրանց վզին ստանդարտ տեքստ են փաթաթում”,- ասել է Գլազեւը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ