24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մոտեցավ ինձ՝ ձեռքիցս քաշեց և … Ստամբոլցյանը բռնացե՞լ է Անի Զախարյանին/վիդեո/

“Նոր քաղաքական մշակույթ կուսակցության”  նախագահ Անի Զախարյանը այսօր մասնակցում էր “Ոչ գենդերային այլասերմանը”  բողոքի ակցիային: Սակայն նրա ներկայությունը բավականին բացասական ազդեցություն գործեց ներկաների վրա: Ակցիայի կազմակերպիչները Henaran.am-ի թղթակցին տեղեկացրին, որ Անիի մասնակցությանը չեն սպասել, սակայն Անին պնդեց հակառակը: Դեռևս Թամանյանի արձանի մոտից` երթի մեկնարկից առաջ Անի Զախարյանին է մոտենում “Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման ” միության […]

Օսկարից հետո գեներալի կոչո՞ւմ Ցվետանա Պասկալեւային /վիդեո/

“Ազդարար”-ի համահայկական խմբագրությունն այսօր՝ հոկտեմբերի 16-ին անց կացրեց “Հարություն Շմավոնյան” մրցանակի եւ օսկարների մրցանակաբաշխություն: Օսկարի արժանացավ նաեւ Բուլղարիայի Հանրապետության հեռուստալրագրող Ցվետանա Պասկալեւան՝ Հանրայինի “Մարդ եւ Մարդիկ”, նաեւ՝ 2012թ. “Արցախի վերքերը” բազմալեզու ֆիլմի համար: Իր խոսքում Պասկալեւան ասաց, որ պայքարը դեռ չի ավարտվել: “Ղարաբաղցիներին խոսք էի տվել եւ այժմ ես իերնց կողքին են՝ պատերազմից հետո”,-ասաց նա: […]

Նախագահն ընդունել է ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի 2013թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ Նախագահի 2013թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդներն ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև: Նախագահի հրավերով միջոցառմանը մասնակցել են […]

Սնոուդենի հայրը որդու հետ հանդիպելուց հետո վերադառնում է ԱՄՆ

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հայրը, ով ժամանել էր Մոսկվա` որդուն հանդիպելու, այսօր կրկին վերադառնում է ԱՄՆ, փոխանցում է РИА Новости-ն: Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերնան ասել է, որ “Լոնը շատ գոհ է իր ուղեւորությունից, երջանիկ է, որ հանդիպեց որդուն”: Նա ասել է նաեւ, որ Սնոուդեն-ավագին շատ է դուր եկել Ռուսաստանը, նա ասել է, որ ռուսները  այնպիսին չեն, ինչպիսին նրանց պատկերացնում են ԱՄՆ-ում: Կուչերնան ասել է նաեւ, որ Լոն Սնոուդենը մտադիր է անպայման կրկին վերադառնալ Ռուսաստան:  

Վարչապետը ինտելեկտով չի զիջում Գլազևին

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը այսօր կազմակերպված քննարկման ժամանակ անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի հատարարությանը, որ նա խորհուրդ էր տվել վարչապետ Տիգրան Սարգսյանին լավ ուսումնասիրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:  ”Հինգ տարի պառլամենտում աշխատել եմ մեր վարչապետի հետ, բավական ինտելկտուալ, խելոք մարդ է, պարոն Գլազևի հետ էլ եմ […]

Նախագահն ընդունել է Հայաստան ժամանած մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի տոնակատարությունների շրջանակում Երևան ժամանած ավելի քան մեկ տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների նախագահներին: Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի գիտնականներին Հայաստանում, շնորհակալություն հայտնել ՀՀ ԳԱԱ հիմնադրման հոբելյանական միջոցառումներին նրանց մասնակցության համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 70-ամյա փառավոր ուղի անցած Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը, […]

Հայ մասնագետներն ուսումնասիրեցին Ֆինլանդիայի փորձը

ՀՀ առողջապահության նախարարության  և Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետներից կազմված պատվիրակությունը Ֆինլանդիայի Առողջապահության և սոցիալական ապահովության ազգային ինստիտուտի հրավերով մեկշաբաթյա այցով գտնվում էր Ֆինլանդիայում։ Այս մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռ հունիսի վերջին` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի և  Ֆինլանդիայի Առողջապահության և բարեկեցության ազգային ինստիտուտի տնօրեն, առողջապահության ազգային ինստիտուտների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Պեկկա Պուսկայի հանդիպման ժամանակ։ Այցը կարևորվում է նրանով, որ […]

Բանակի թեման տաբու չէ. իրավապաշտպան

՛՛Վերջին տարիներին բանակի թեման տաբու չէ: Մամուլը գրում է խախտումների մասին: Վերջին 3 տարում այդ առաջընթացը կա՛՛,-այսօր բանակի վերաբերյալ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՛՛Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության՛՛ ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը:  Լրագրողները հետաքրքրվեցին, թե իրական են այն տեսակետները, թե բանակում ճնշումները հաճախ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից են լինում: Քննարկման մասնակից ՀՀ ՊՆ քնչական ծառայության պետի տեղակալ […]

՛՛ Հայաստանը առաջադիմել է՛՛. Չեզարե Պրանդելի

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիա – Հայաստան խաղից հետո խոսել է նաեւ իտալացիների գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին: ՛՛Ի տարբերություն այս երկու թիմերի միջեւ կայացած առաջին հանդիպման, Հայաստանի հավաքականը բավականին առաջադիմել է: Հայ ֆուտբոլիստները ավելի բարձր որակներ դրսեւորեցին: Նրանք արագ էին գործում: Հայաստանը ունի տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ, որոնք սրում էին խաղը՛՛,- ասել է Չեզարե Պրանդելին:

Սպանություն ազգային հողի վրա ՞. Մոսկվայում ներգաղթյալի դիակ են հայտնաբերել

Մոսկվայի Բիրյուլովո զապադնոյե շրջանի երկաթուղային գծերի մոտ տղամարդու դիակ է հայտնաբերվել`  դանակի բազմաթիվ հարվածներով: Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածը Ուզբեկիստանի քաղաքացի է, փոխանցում է РИА Новости-ն: Հարկ է նշել, որ Մոսկվայի այս շրջանում արդեն մի քանի օր է` բավական լարված իրավիճակ է: Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ ադրբեջանցին դանակահարել է 25-ամյա Եգոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի