27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բիզնեսի մասին խոսելիս ոչ մի սոցիալական վիճակ…

Նոր սերնդի ՀԴՄ-ները 8.35 միլիոնից մինչև 500 միլիոն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար, ըստ Կառավարության որոշման, կարժենան առավելագույնը 280 հազար դրամ, իսկ 58.35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար` առավելագույնը 150 հազար դրամ: 

Henaran.am-ը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս արժեքը թանկ չէ հայաստանյան տնտեսվարող սուբյեկտների համար, արդյոք նրանք ի վիճակի են վճարել: ”Այդպիսի վերլուծություն չունեմ ի վիճակի լինելու, չլինելու վերաբերյալ”:

Դիտարկմանը, թե փոքր և միջին ձեռնարկատերերը այնպիսի սոցիալական վիճակո՞ւմ են գտնվում, որ կարողանան այդքան վճարել, նա արձագանքեց. ”Բիզենսի մասին ենք խոսում, ոչ թե սոցիալական վիճակի: Եթե բիզնեսից ենք խոսում, ուրեմն շահույթ ստանալու մասին է, այս պահին այդպես է սահմանված, 205 հազար դրամ միայն ինքնարժեքն է, իսկ ՓՄՁ-ներում ավելի էժան է վաճառվում”:

Հիշեցնենք, որ նոր ՀԴՄ-ներն ունեն չջնջվող հիշող սարք, որը թույլ չի տալիս, օրինակ` օրվա վերջում փոխել իրականացված առեւտրի ծավալների վերաբերյալ տեղեկությունները: Դրանք մալուխային կապուղու միջոցով միացվում են համապատասխան հարկային մարմնին, որպեսզի այն կարողանա ընթացքում ֆիքսել իրականացված առեւտրի ծավալները:

Նախապես այս գինը հայտարարվել էր 369 հազար 600 դրամ:  Այս ՀԴՄ-ների ներդրումը սկսվել է անցած հուլիսի 1-ից և պետք է ավարտվի մինչև 2015 թվականի հունվարի 1-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ