Ե՞րբ է հարկավոր երեխային սեռական դաստիարակություն տալ/վիդեո/
Շրջապատի կողմից հաճախ` ոչ պատշաճ տեղեկատվությունը երեխայի մոտ կարող է հոգեբանական խնդիրներ առաջացնել: Ե՞րբ պետք է ծնողը սկսի զբաղվել երեխայի սեռական դաստիարակությամբ : Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը այդ թեմայի շուրջ զրուցեց Henaran.am-ի թղթակցի հետ:
“Հենց երեխան սկսում է հարցնել և փնտրել իրեն հուզող հարցերի պատասխանը, դա կախված է թե որ տարիքից կսկսվի:Այդ տարիքին համապատասխան պարզ հարցադրումներով առանց չափազանցնելու, առանց գռեհկության, առանց ամոթխածության և ինչ որ տեղ լակոնիկ պետք տալ երեխային հուզող հարցերի պատասխանը”,-նշեց սեքսոպաթոլոգը հավելելով.”Երբ որ նա սկսում է հարցնել, թե որտեղից է լույս աշխարհ եկել և այլն, պետք չէ այս դեպքում լռել կամ հեքիաթներ մոգոնել` արագիլի կամ ծաղկակաղամբի, կամ մեշոկ պապիների մասին….”:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: