19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ավտովթարի հետեւանքով 13 ուղեւորներ ողջ-ողջ այրվել են

Հանգստյան օրերին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանում` Սամարայի մարզում: Ավտովթար իհետեւանքով միկրոավտոբուսի 13 ուղեւորներ ողջ-ողջ այրվել են: Toyota մակնիշի միկրոավտոբուսի եւ Mercedes մակնիշի մեքենայի  բախման  հետեւանքով  պայթել  են  միկրոավտոբուսում  գտնվող գազի բալոնները, հրդեհ է բռնկվել, իսկ  սրահում  գտնվող  ուղեւորները  չեն  կարողացել դուրս գալ այրվող մեքենայից, տեղեկացնում է РИА Новости-ն: Մեքենայի սրահն ամբողջությամբ այրվել է, բարձր ջերմաստիճանից թափքը դեֆորմացվել է: Նախնական տվյալներով՝  Նիժնի Նովգորոդի պետհամարանիշներով  միկրոավտոբուսի  անվադողը  պայթել  է, վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, դուրս եկել հանդիպակաց ճանապարհ, որտեղ էլ բախվել է մյուս մեքենային, որը ժամանել էր Ղազախստանից: Միկրոավտոբուսում վարորդից բացի կար 14 ուղեւոր, որոնցից 11-ը Ուզբեկստանի քաղաքացիներ են, երկուսը՝Տաջիկստանի եւ մեկը՝ Ադրբեջանի: Պարզ է դարձել, որ զոհվածները գնում էին իրենց մուտքի վիզաները երկարացնելու:    

Զորի Բալայանի նամակը ՌԴ նախագահին

Գրող-հրապարակախոս Զորի Բալայանը նամակ է գրել Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Վ. Վ. ՊՈՒՏԻՆԻՆ ‘‘Պատմությունը նման է իշխանությանը. երբ մարդիկ լավ են զգում, մոռանում են նրա մասին եւ իրենց են վերագրում սեփական բարերարությունը: Իսկ երբ վիճակը վատանում է, նրանք սկսում են զգալ նրա անհրաժեշտությունը եւ գնահատել նրա բարերարությունը”…Պատմությունը խիստ է պատժում դասերը չիմանալու համար (Վ.Օ.Կլյուչեւսկի) Մեծարգո […]

Եվա Դարբինյանը դեռ խորհրդակցական սենյակում է

Այսօր ՀՀ վերաքննիչ  դատարանը՝  դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ պետք է հրապարակի ՀԱԿ 4 ակտիվիստների՝  Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյան, Սարգիս Գևորգյան և Դավիթ Քիրամիջյանի գործով վճիռը: Բայց վճռի հրապարակման ժամի մասին  դատարանը չի տեղեկացրել, այդ մասին տեղեկություն չկա նույնիսկ “Դատալեքսում”: ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում […]

ԱԺ պատվիրակությունը կմեկնի Բրյուսել

Հոկտեմբերի 14-16-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի  Եվրոպայի հայերի երրորդ համագումարին, որի շրջանակներում հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի հայկական մշակութային կենտրոնում հանդես կգա ողջույնի խոսքով, իսկ հոկտեմբերի 15-ին  ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում:  Բրյուսելում նախատեսված է նաեւ  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  հանդիպումը  Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասիեւիչի հետ: […]

Արոնյանը հաղթեց ՛՛Մեծ սաղավարտի՛՛ մրցաշարում

Իսպանական Բիլբաո քաղաքում ավարտվեց շախմատի ՛՛Մեծ սաղավարտի՛՛ խաղարկությունը: Ի ուրախություն մեզ՝ մրցաշարը ավարտվեց Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանի հաղթանակով: Հայ գրոսմայստերը վերջին տուրում ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ խաղում եւ նվաճեց չեմպիոնի կոչումը: Տուրի մյուս պարտիայում Մայքլ Ադամսը հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե Լագրավին: Այսպիսով, Արոնյանը վաստակեց 10 միավոր, երկրորդը Ադամսն էր 9 միավորով, […]

Ֆեյսբուքում փնտրում են ամենաայլասերված ուսանողին

Մեծ Բրիտանիայում սկանդալային ինտերնետ – մրցույթ է հայտարարվել` “տարվա ամենաայլասերված ուսանողը”:Հաղթողը կարժանանա 500 ֆունտ ստերլինգի, Samsung Galaxy սմարթֆոնի, մի տուփ ալկոհոլի ու մեկ տարվա կրտվածքով նախատեսված պահպանակների: Նախագծի մասին մրցույթի կազմակերպիչները հայտնել են Ֆեյսբուք սոցիալական կայքում: Կանոնները շատ պարզ են` յուրաքանչյուր մասնակիցը պետք է ապացուցի, որ հենց ինքը պետք է հաղթող ճանաչվի: “Մենք ուզում ենք […]

Սերժ Սարգսյանը շրջել է տոնական Երեւանում

Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այսօր շրջել է 2795-ամյակը նշող տոնական մայրաքաղաքում, դիտել “Էրեբունի-Երևան-2795” տոնակատարության շրջանակներում կազմակերպված մի շարք միջոցառումներ, զրուցել տոնախմբությանը մասնակցող երևանցիների հետ: 

“Ղալաթ ա արել ասողը … “

“Արցախ” հայրենակցական միության նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգմավոր Համլետ Հարությունյանը հերքեց այն տեղեկությունները, թե -ճնշումների արդյունքում է հրաժարվել կազմակերպությունը ղեկավարել: Նշենք, որ օրերս կայացած կազմակերպության համագումարում նախագահ ընտրվեց Վարուժան Գրիգորյանը: Վերջինս “Փեթակ”-ի սեփականատերերից է: “Ղալաթ ա արել ասող-տարածողը, նման բան չկա: Ես ինքս չցանկացա շարունակել, ինչ ասես մոգոնում են ”,-վրդովված ասաց Հարությունյանը: Վերջինս նաեւ ասաց, որ […]

Սեքս-աստվածուհու գաղտնի մեթոդները /16+/ շաբաթ

Ցանկանո՞ւմ եք, որպեսզի տղամարդը կատարի ձեր բոլոր ցանկությունները եւ միեւնույն ժամանակ հիանա ձեզանով:Ուրեմն պետք է հետեւեք սեք-աստվածուհիների մի քանի խորհուրդներին: Դրանք այնքան էլ դժվար չեն, որքան թվում են; Հասկացրեք ձեր զուգընկերոջը, թե որքան եք նրան ցանկանում: Հաճախ տղամարդիկ խելքահան են լինում, երբ զուգընկերուհին հասկացնում է, որ ուզում է նրանց հենց հիմա եւ այստեղ: Սեքսի ընթացքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված