20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարդան Պետրոսյանը ոստիկանների հսկողության տակ է

Դերասան Վարդան Պետրոսյանի ինքնազգացողությունը երեկ՝ նոյեմբերի 6-ին վատացել է, քանի որ նոր է իմացել վթարի պատճառով մահացած երեխաների մասին: Այս մասին Henaran.am-ին պատմել է շտապ օգնության աշխատակիցներից մեկը:

Հիշեցնենք,  հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի արդյունքում 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Ուղեւորներից հորեղբորորդիներ Էդգար ու Էդուարդ Հակոբյանները մահացել էին: 

Սակայն նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ Վարդանը ավել վաղ էր իմացել իրականությունը: Երեկ դերասանի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է եւ նա այժմ “Սթրես” բժշկական կենտրոնում է:

Փաստաբանի խոսքով,  իր պաշտպանյալն արդեն  կասկածյալ է եւ գտնվում է ձերբակալվածի կարգավիճակում, ինչն ապօրինի է: Դերասանի սենյակը հսկում են ոստիկանները:

Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, Վարդան Պետորսյանը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել քննիչից ապաքինվելու եւ ցուցմունք տալու համար: Սակայն քննիչը շտապել է: Ձերբակալման մասին որոշումը բողոքարկվել է, եւ պատասխանը պիտի տրվի եռօրյա ժամկետում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ