05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչու են ուշացրել կենսաթոշակները

Այսօր Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից՝ արդյոք թոշակներն ուշացրել են:

Նախարարը պատասխանեց, որ կենսաթոշակները բաժանվում են յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օրվանից սկսած: 

՛՛Դեռևս օգոստոսին կոչ արեցինք, որ մեր քաղաքացիները կենսաթոշակներ ստանալու համար ամսվա առաջին և երկրորդ օրը չգնան փոստային բաժանմունքներ: Այս ամիս թեև նոյեմբերի 5-ը երրորդ աշխատանքային օրն էր, բայց մենք նոյեմբերի 4-ից սկսեցինք վճարել: Իսկ 2-ն ու 3-ը ոչ աշխատանքային օրեր էին՛՛,-պարզաբանեց նախարարը:

Իսկ հնարավոր չէ տեխնիկապես մեկ օր էլ շուտ վճարել կենսաթոշակները, հետաքրքրվեց վարչապետը:  

՛՛Մինչև ամսի 31-ը քաղաքացիների դիմումների վերաբերյալ որոշումներ են կայացվում: Այսինքն՝ մեկ աշխատանքային օր անհրաժեշտ է, որպեսզի տվյալները համակարգվեն: Այստեղ որևէ խնդիր չկա, ուղղակի քաղաքացիների տեղեկացվածությունը պետք է ավելացնենք, քաղաքացիներին ասենք, թե հաջորդ ամիս որ օրվանից կարող են ստանալ թոշակները՛՛,-եզրափակեց Արտեմ Ասատրյանը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ