20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում մոտ 3 500 ՄԻԱՎ վարակակիր է ապրում

Նոյեմբերի 22-ին մեկնարկում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ պայքարի եվրոպական շաբաթը: Շաբաթը կանցկացվի նաեւ Հայաստանում, որի շրջանակներում մարդկանց կոչ կարվի ՁԻԱՀ-ի թեսթեր հանձնել: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց ՄԻԱՎ-ՁԻԱՀ ազգային ծրագրերի ղեկավար Աշոտ Գեւորգյանը:

ՄԻԱՎ-ՁԻԱՀ միջազգային ալյանս ծրագրերի տնօրեն Լեսիա Խմելն էլ նշեց, որ նախկին ԽՍՀՄ տարածքում, օրինակ` Հայաստանում, Ուկրաինայում, իրավիճակը մտահոգիչ է: Սակայն եթե Ուկրաինայում ՄԻԱՎ-վարակակիրների նվազում է նկատվում, ապա Հայաստանում հակառակ պատկերն է:

“Հայաստանում ՄԻԱՎ-ը շարունակում է աճել, հատկապես` երիտասարդ կանանց մոտ, ովքեր վերարտադրողական տարիքում են”,- ասաց նա:

Ա. Գեւորգյանն էլ նշեց, որ Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների 70 տոկոսը Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած տղամարդիկ են:

“Հայաստանում այս տարվա սեպտեմբերի 30-ի տվյալներով 1541 դեպ է գրանցվել ՄԻԱՎ-ի: ՁԻԱՀ-ից 58 կին է մահացել, 7 երեխա”,- ասաց նա` շեշտելով, որ ամբողջ աշխարհն անցնել է արագ թեսթավորման, իսկ Հայաստանում ՄԻԱՎ կարգավիճակը պարզելու համար դեռեւս դիմում են բուժհաստատություններ:

“Մենք լուրջ խնդիր ունենք մեծաքանակ չբացահայտված դեպքերի: Իրականում Հայաստանում 3 500-ից ավելի ՄԻԱՎ-ով մարդ է ապրում, սակայն նրանց ուղիղ կեսն է գրանցված”,- նշեց բանախոսը:

Ըստ Ա. Գեւորգյանի` Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների 58 տոկոսը վարակվել է հետերոսեքսուալ փոխանցման ճանապարհով, 32 տոկոսը` թմրանյութերի, 2.1 տոկոսը` հոմոսեքսուալ տարբերակով եւ 1.6 տոկոսը` մորից երեխային փոխանցվելով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ