Եվրոպացիները նկատել են առաջընթացը
՛՛Շուկայի վերահսկողության պետական տեսչության ներդաշնակեցում միջազգային /ԵՄ ստանդարտների հետ և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում՛՛ ՛՛Թվինինգ՛՛ ծրագրի փակումը տեղի ունեցավ այսօր: Էկոնոմիայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ այս ոլորտում միջազգային ստանդարտների ներդրումը Կառավարության առաջնահերթ ու կարևոր խնդիրներից է:
Եվրամիության հանձնակատար Տրայան Հրիստեան ընդգծեց, որ ԵՄ և Հայաստանը գտան հայ սպառողների անվտանգության ապահովման եղանակը՝ ժամանակակից ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման միջոցով:
Ըստ դեսպան Հրիստեայի՝ նպատակը ոչ թե շուկաների հասանելիությունն է, այլ հայկական շուկայում միայն անվտանգ ապրանքների առկայությունը՝ շուկայի վերահսկողության կազմակերպման միջոցով: Նշենք, որ ծրագրի արժեքն է մեկ միլիոն եվրո՝ տասնութ ամիս տեւողությամբ:
Իսկ լրագրողների հետ զրույցում փոխնախարարը ներկայացրեց ծրագրի հիմնական բաղադրիչները: Առաջինը օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններն են: ՛՛Նպատակը նա էր, որ ոլորտի օրենսդրությունը ուսումնասիրվի ու անհարժեշտության դեպքում փոփոխություններ կատարվեն՛՛,-ասաց նա:
Երկրորդ բաղադրիչը ոլորտի մասնագետների շրջանում կարողությունների ու ունակությունների բարձրացումն էր, երրորդը՝ ենթադրում էր իրականացնել համաժողովներ ու ընդհանուր բնույթի միջոցառումներ , որպեսզի շուկայի, ապրանքների հետ կապված սպառողի տեղակցվածությունը բարձրանա:
Հարցին, թե հաջողվել է բարձրացնել տեղեկացվածության մակարդակը, Մելքոնյանը պատասխանեց. ՛՛Ասել, որ նմանատիպ մի ծրագրի իրականացմամբ մենք կկարողանանք հարցերը լոծել և ամեն ինչ այս դաշտում արել ենք, սխալ կլինի, բայց ծրագրի իրականացման միջոցով բավականին առաջընթաց կա: Դա նկատելի է նաև եվրոպացիների կողմից՛՛: