24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հյուսիսային Կորեայում 80 հոգի մահապատժի է ենթարկվել

Հյուսիսային Կորեայում արգելված հարավկորեական սերիալներ դիտելու եւ մարմնավաճառությամբ զբաղվելու համար 80 հոգու են հրապարակավ գնդակահարել։ Գնդակահարությունը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին երկրի 7 քաղաքներում, որոնցից մեկի մարզադաշտում անգամ 10 000 մարդ է հավաքվել` մահապատիժը դիտելու համար, փոխանցում է lenta.ru-ն:

Հեշտ է մեղադրելը. Փոստանջյանը Աբրահամյանին հորդորեց հրաժարվել

՛՛Դուք, այլ անձաց հետ միասին, կանչվում եք Բաղրամյան 26 և համատեղ նիստի ժամանակ ենթարկվում բավական կոշտ, տհաճ քննադատության: Հետո ՎՊ նախագահը ներկայանում է այստեղ, որ հաստատվի իր պաշտոնում: Շատ անդուր իրավիճակ է, մեր համար էլ է անդուր, պարոն Զաքարյանի համար էլ՛՛,-Ազգային ժողովում ներկայացնելով ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի քվեարկության մասին ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի […]

Սպառողների շահերը գործով է պետք պաշտպանել

Քաղաքապետարանի պարզաբանումը «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը լրատվամիջոցների հետ օրերս տեղի ունեցած հանդիպաման ժամանակ թույլ է տվել հայտարարություններ, որոնք ոչ միայն հիմնազուրկ ու ստահոդ են, այլև թյուրիմացության մեջ կարող են գցել հանրությանը: Այս առնչությամբ հարկ ենք համարում որոշակի պարզաբանումներ տրամադրել: Մասնավորապես. Արմեն Պողոսյանը հայտարարում է, որ Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման […]

Հայ մարզիկի հերթական հաջողությունը /վիդեո/

Բազկամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Վլադիմիր Մնացականյանը հերթական հաջողությունն է գրանցել: Այս անգամ Մնացականյանը նվաճել է աշխարհի գավաթը: Մրցաշարն անցկացվել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Մնացականյանը հաղթանակ է տարել ձախ ձեռքով մինչեւ 86 կգ քաշայինների կարգում:

Ոչ սուրճի բաժակ նայող եմ, ոչ բախտ նայող

  ”Ոչ սուրճի բաժակ նայող եմ, որ կարողանամ կանխատեսումներ անեմ, ոչ էլ` բախտ բացող: Իմ կարծիքը հետևյալն է` եղել է երկկողմ մարդկային ողբերգթյուն, ողբեգություն է ընտանիքում, քանի որ զավակ են կորցրել, ողբերգություն և դժբախտություն է նաև Վարդան Պետրոսյանի դեպքում: Մեծանուն հայ արվեստագետը ոչ իր ցանկությամբ հայտնվել է նման դժբախտ իրավիճակում: Վարդան Պետրոսյանը հո չէր ուզի, […]

Շաբոյանը լուրջ դեմքով ասում էր, թե շաքարավազի մոնոպոլիա չկա

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ նիստին հայտարարեց, որ  դեմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի կողմից առաջադրած ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին: Պատճառն այն է, որ Արզումանյանը վստահ է՝ ՎՊ-ն անկախ մարմին չէ։ ՛՛Իբր ունենք անկախ դատարաններ, անկախ հեռուստատեսություն, անկախ մրցակցության պաշտպանության պետական կոմիտե, հիմա էլ քննարկում ենք անկախ ՎՊ-ի հարցը՛՛,-ասաց նա: Պատգամավորը օրինակ բերեց […]

Ագրարային համալսարանում կարեւորում են ուսանողների ներգրավումը գիտական աշխատանքներում

Նոյեմբերի 11-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պարգևատրվեցին բուհի ուսանողական 14-րդ գիտաժողովում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները։ Գիտական աշխատանքների համար մրցութային հանձնաժողովը մրցանակների է արժանացրել 35 ուսանողի։ Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր խոսքում բարձր գնահատեց ուսանողների՝ գիտությամբ զբաղվելու ցանկությունը։ «Բուհի ուսանողներից շատերն ուսումն ավարտելուց հետո իրենց նվիրելու են գյուղատնտեսական արտադրությանը, բայց մի մասն ընտրել է ամանադժվար, սակայն […]

“Սարգսյանը”` ադրբեջանական հարսանիքում /վիդեո/

Համացանցում ադրբեջանական հարսանիքի կադրեր են հայտնվել, որտեղ հարսանիքավորները խաղ են խաղում`կքանստած տղաներն ասում են չսիրված բառեր, իսկ խաղավարը գոտիով հարվածներ է տալիս նրանց` ըստ բառերի չսիրվածության աստիճանի: Չսիրված բառերի մեջ հնչում է նաեւ “Սարգսյան” ազգանունը:

Ով է ընդհատում Իշխան Զաքարյանի բացահայտումները

Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցի քննարկմանը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին: ՛՛Ակնհայտ է, որ ինչ բացահայտում էլ անի Վերահսկիչ պալատը, և այս ամբիոնից աղմկահարույց բացահայտումներ են հնչել, այդուհանդերձ, ինչ-որ մի օղակում այդ ամենն ընդհատվում է: Տպավորությունն այնպիսինն է, որ խոսվում է, ասվում է, և պատասխանատվության ենթարկվում են կատարողները: […]

Ստուգելո՞ւ են

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանի թեկնածության քննարկմանը հարցրեց. ՛՛Ի՞նչ երաշխիք կա, որ ձեր վերանշանակումը կապված չէ նրա հետ, որ ձեզ վրա ազդել են, որ ձեր մոտեցումներն այսուհետ ավելի փափուկ կլինեն, դուք աչք կփակեք այն չարաշահումների վրա, որոնք բացահայտել եք՛՛: Զուրաբյանի խոսքով`՝ բյուջեի թալանը տեղի է ունենում ոչ թե բյուջեի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի