24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Եթե որպես պատգամավոր բավարարվածության զգացում չունեք, այլ խնդիր է. Զաքարյանը՝ Մանուկյանին

Այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմելով ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին հայտարարեց, թե կա պատկերացում, որ Վերահսկիչ պալատը ծառայում է ուրիշի համար որպես գործիք, քաղաքական հետապնդումների և այլնի նպատակով. ՛՛Մենք հստակ ասում ենք՝ բյուջեի խախտումների վերաբերյալ, բյուջեի ոտնձգությունների վերաբերյալ, եթե դուք չեք ասում գոնե ինֆորմացիա մարդկանց պատժելու վերաբերյալ, ապա համոզում […]

Աշխատավորների թշվառության հաշվի՞ն

Այսօր “Նախախորհրդարան” նախաձեռնության կողմից մեկնարկեց “Նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգ” նախագծի հանրային քննարկումը: Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը ներկայացրեց նախագծի սոցիալ-տնտեսական ոլորտային բաժինը: «Համաշխարհային տնտեսության զարգացումների և միտումների գիտակցումը, հնարավոր ելքերի ու հանգուցալուծումների հստակ պատկերացումը և ընդհանրապես իրավիճակի ճիշտ գնահատումը էական նշանակություն ունեն փոփոխվող աշխարհում Հայաստանի ապագան պատկերացնելու և նրա զարգացման որդեգրվելիք […]

Լիլիթ Գալստյանը` ՀՅԴ Երեւանի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ

Անցնող շաբաթ ավարտվեց ՀՅԴ Երևանի  մարզային 17-րդ Ժողովը։ Երևանը ներկայացնող շուրջ 60 պատվիրակներ քննեցին ՄԿ-ի գործունեությունը,   գնահատականներ տրվեցին ՀՀ ԱԺ, ՀՀ Նախագահի եւ  Երևան քաղաքի ավագանու ընտրություններում ՀՅԴ արձանագրած հետընթացին, վերջինիս  պատճառներին և հետևանքներին, կառույցում առկա բարոյահոգեբանական մթնոլորտին։ Հանրապետությունում տիրող քաղաքական տնտեսական, ժողովրդագրական ու հոգեբարոյական իրողությունները ժողովը  որակեց տագնապահարույց՝ երկրի զարգացման հեռանկարը վտանգող։ Ժողովը միաժամանակ հաստատեց իր հանձնառությունն  […]

Մովսիսյանը տուրի լավագույն խաղացող /վիդեո/

Championat.com ինտերնետային կայքը 16-րդ տուրի շրջանակներում հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանին ճանաչել է տուրի լավագույն ֆուտբոլիստ:՛՛Զենիթի՛՛ հետ խաղում հեթ տրիկի հեղինակ դառնալուց հետո հայ հարձակվողին իրենց ձայնն են տվել 12 մասնագետներից 10-ը: Բացի այդ ՛՛Զենիթի՛՛ դարպասը խփած գնդակներից առաջին գնդակը գեղեցկությամբ ճանաչվել է 2-րդը՝ զիջելով իր թիմակից Դենիս Գլուշակովի խփած գնդակին: […]

Կուսակցական լինելը կապ չունի. ՈՒԽ նախագահ

Այսօր տեղի ունեցած մի շարք բուհերի ուսխորհուրդների նախագահների եւ լրագրողների հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ որոշ ուսխորհուրդների նախագահների կուսակցական պատկանելությանը: Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը, ով ՀՀԿ-ից է, նշեց, որ քաղաքականությունն իրեն հետաքրքիր է բուհի պատերից դուրս: Անդրադառնալով այն քննադատություններին, որ ուսխորհուրդները կուսակցականացված են եւ կուսակցական չլինելու պատճառով շատ ուսանողներ կարող են խնդիրներ ունենալ, Ս. […]

Նորություն Վարդան Պետրոսյանից

“Դատապարտյալների հիվանդանոցում” գտնվող անվանի դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակվել է բուժհետազոտություններ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվության  բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նա հերքեց նաեւ այն տեղեկությունը, թե դերասանին օգնություն ցույց չի տրվել: “Նա մինչ այս պահը չի դժգոհել իր հիվանդանոցից: Բուժհետազոտություններից հետո միայն պարզ կլինի նրա բուժման հետագա ընթացքը”,-ասաց Գ. Ղլեչյանն՝ […]

Ի՞նչ եղավ կաբելը. ՎՊ նախագահի առաձնատունն ու քննադատությունները

Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին այժմ հարցեր են ուղղում պատգամավորները: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց, որ նախորդ նստաշրջանում Իշխան Զաքարյանը մեղադրանք էր հնչեցնում, կառավարությունը հակադարձում էր: ՛՛Կաբել էիք ցույց տալիս, հանրությանը հետաքրքրում է, թե ի վերջո լավ ի՞նչ եղավ: Կաբելը բերե՞լ եք այսօր ձեզ հետ, թե՞ չեք բերել՛՛,-հարցրեց Փաշինյանը: […]

Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկել են

Այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքներին վերաբերող` նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի գործունեության ծավալմանը վերաբերող անելիքները, ինչպես նաև ս.թ. սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված […]

Թեհրանում կառավարության ներկայացուցչի են սպանել

Երեկ երեկոյան Թեհրանի արեւելյան շրջանում սպանվել է Իրանի արդյունաբերության փոխնախարար Սաֆդար Ռահմաթաբադին, փոխանցում է gazeta.ru-ն: Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Ռահմաթաբադին, ով պատասխանատու է Իրանի խորհրդարանի հետ արդյունաբերության նախարարության համագործակցության համար, զոհվել է գլխին եւ կրծքին ստացած հրազենային վերքերից։ Սպանության պահին նա նստած է եղել իր մեքենայի ղեկին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի