Ավտոմեքենաները դուրս են բերվել ձնակույտից
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Դեկտեմբերի 16-ին, ժամը 00.28-ին ահազանգ է ստացվել, որ Սարալանջ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել “ՈՒԱԶ”, “ՎԱԶ-2107”, “ՎԱԶ-2121” մակնիշների ավտոմեքենաները:





































