08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Շնորհակալագրեր նկարազարդողներին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով մայրաքաղաքի կամարանցումների եւ բակային տարածքների նկարազարդման 2013 թվականի ծրագրին իրենց մասնակցությունը բերած նկարիչները, ուսանողներն ու աշակերտները հյուրընկալվել էին քաղաքապետարանում: Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար` քաղաքապետը նկատել է, որ տարեցտարի ավելանում է մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված նախաձեռնություններին երեւանցիների մասնակցությունը.

“Ձեր կատարած աշխատանքն ու նվիրումը Երեւանի հանդեպ իսկապես գնահատելի է: Եվ որ ամենակարեւորն է, այն նկատում ու գնատահում են նաեւ մեր բնակիչները, ինչն, ըստ էության. ամենաբարձր գնահատականն է: Ուզում եմ վստահեցնել, որ այս եւ նմանատիպ ծրագրերը լինելու են շարունակական, մենք կրկնապատկելու ենք բարեկարգ ու հարմարավետ Երեւան ունենալուն ուղղված քաղաքային բոլոր ծրագրերը, եւ այդ հարցում ես ակնկալում եմ ձեր է՛լ ավելի ակտիվ մասնակցությունը”,- նշել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ քաղաքապետը Երեւան քաղաքի բակային տարածքներում եւ կամարանցումներում 2013թ. նկարազարդման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար նկարիչներին, ուսանողներին եւ աշակերտներին պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերով:

Ի դեպ, Երեւան քաղաքի 2013թ. բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքներում, բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվել են կամարանցումների նորոգման, լուսավորության եւ նկարազարդման աշխատանքներ: Արդյունքում նկարազարդվել են շուրջ 35 կամարանցումներ եւ 240 բակային տարածքներ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ