11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ազգային անվտանգության խորհրդում քննարկվել է

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային համատեղ քննարկում, որին մասնակցել են  ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ՀՀ ոստիկանության  շտաբի պետի տեղակալ Միշա Սարդարյանը, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արմեն Բաբակեխյանը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ Արտակ Պողոսյանը: 

Քննարկումը նվիրված էր ԱԱԽ աշխատակազմի կողմից անցկացված ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Երևան քաղաքի Կենտրոնական բաժնի գործունեության արդյունավետության դիտարկման արդյունքներին:       

Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ քննարկման խնդիրներին ու նպատակներին: Քննարկվեցին հանցագործության դեմ պայքարի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց առևտրի (թրաֆիքինգի) դեմ պայքարի, զենքի, ռազմամթերքի շրջանառության նկատմամբ վերահսկողության, անչափահասների կողմից կատարված իրավախախտումների նախականխման և ոլորտում առկա մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցեր:

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և ոստիկանության ներկայացուցիչները հանդես եկան դիտարկումների արդյունքների վերաբերյալ զեկույցներով:

Ամփոփելով քննարկումը` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարևորեց Ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` տեխնիկական միջոցների ներդրման և գործածման հետագա զարգացման գործընթացը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ