21 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ոստիկանությունը պարզաբանում է

Այսօր զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանության բաժիններ բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ  Ազգային ժողովի մոտ տեղի ունեցող ակցիայի տասնյակ մասնակիցներ:

Ոստիկանությունը հայտարարում է, որ տեղեկատվությունը ստահոդ է և չի համապատասխանում իրականությանը. ոստիկանության Արաբկիրի բաժին են բերվել երկու քաղաքացի՝ Վարդգես Գասպարին և Անտոն Իվչենկոն:

“Վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-դ կետի համաձայն՝ Վարդգես Գասպարիի և 182-րդ հոդվածի համաձայն՝ Անտոն Իվչենկոյի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ:

Զանգվածային լրատվության միջոցներին կրկին կոչ ենք անում՝ ապատեղեկատվություն չտարածելու և հանրությանը թյուրիմացության մեջ չգցելու համար տեղեկատվությունն անպայման ճշտել ոստիկանությունից:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ