28 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՈՒՀԱ-ի թիմը վթարի է ենթարկվել. կա 3 զոհ /ֆոտո/

Նախօրեին սարսափելի վթար է տեղի ունեցել Նիժնի Նովգորոդ-Սարատով ավտոճոնապարհին միմյանց են բախվել միկրոավտոբուսն ու բեռնատարը: Արդյունքում երեք հոգի մահացել է, եւս վեցը լուրջ վնասվածքներ են ստացել: Մահացածներից երկուսը Սարատովի ՈՒՀԱ-ի թիմի անդամներ 22-ամյա Վիկտոր Շատոբինն ու 21-ամյա Մաքսիմ Բոգատիրովն են: Երրորդ զոհը միկրոավտոբուսի վարորդն է: Դերասանները վերադառնալիս են եղել Նիժնի Նովգորոդից, որտեղ մասնակցել են “ՈՒՀԱ”-ի […]

Արդարադատության նախարարը պատասխանում է կաշառակերության մասին ՄԻՊ-ի մեղադրանքներին /վիդեո/

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի արտահերթ զեկույցին, որը վերաբերում էր արդար դատաքննության իրավունքին: Նախ նախարարը իր եւ Արծրուն Պեպանյանի կողմից կազմված ” Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին” գրքի շնորհանդեսում մեջբերեց Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի դատավորների մասին գրած երկից մի հատված՝ զուգահեռ անց կացնելով ՄԻՊ-ի […]

Հայ մրցավարը կվարի չեմպիոնների լիգայի հանդիպում

Ինչպես հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Չեմպիոնների լիգայի պաշտոնական պատանեկան մրցաշարի ՛՛Օլիմպիակոս՛՛ – ՛՛Անդեռլեխտ՛՛ հանդիպումը վստահվել է հայաստանցի մրցավար Սուրեն Բալյանին: Նշենք, որ հանդիպումը կայանալու է վաղը՝ դեկտեմբերի 11-ին, Հունաստանի Պիրեյ քաղաքում: Այն սկսվելու է Երեւանի ժամանակով 21:00-ին:

Դավութօղլուն Հայաստան կգա կոնկրետ առաջարկով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար ԱհմեթԴավութօղլուն  դեկտեմբերի 12-ին Հայաստան կգա հատուկ առաջարկով, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Աքշամ» պարբերականը հայտնում է, որ Անկարան արտգործնախարար  Դավութօղլուի միջոցով Հայաստանին առաջարկելու է Լեռնային Ղարաբաղիհարցում քայլ կատարել և հրաժարվել շրջակա յոթշրջաններից գոնե երկուսից, որի դիմաց Թուրքիան կբացի թուրք-հայկական սահմանը: Երևան այցի շրջանակններում նախատեսվում է Դավութօղլուի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և հետ: Ըստ թուրքական թերթի՝ Դավութօղլուն  Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջևՎիեննայում կայացած հանդիպումից հետո  որոշել  էր այս առաջարկով մեկնել Հայաստան՝ընդունելով  Երևանի հրավերը մասնակցելու դեկտեմբերի 12-ին «Սև ծովյան տնտեսական համագործակցություն» կազմակերպության նիստին: 

ԲՀԿ-ն դեմ է կեսգիշերին բերված նախագծերին

Ազգային ժողովում այսօր կազմակերպվեց ՛՛Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին՛՛ օրինագծի քվեարկությունը: Օրինագիծն ընդունվեց, սակայն քվեարկությանը չմանսակցեց ԲՀԿ խմբակցությունը: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն իր տեսակետն արդեն հայտնել է կառավարության կողմից ԱԺ հապճեպ կարգով բերված նախագծերի վերաբերյալ: ՛՛Մենք նման նախագծերի քվեարկությանը չենք մասնակցում: Ի դեպ, բովանդակային առումով […]

Վլադիմիր Կլիչկոն կանգնեցրել է ցուցարարների բարիկադների վրա շարժվող տրակտորը /վիդեո/

Կիեւում “Բերկուտ” ջոկատի ջոկատայինները եւ ոստիկանության աշխատակիցները գիշերը փորձել են ցուցարարների բարիկադները ապամոնտաժել Լյութերանսկայա փողոցում, նախագահական նստավայրից քիչ հեռու, գրում է Interfax.ru-ն: Սակայն բարիկադները ապամոնտաժող տրակտորի դիմաց է կանգնել հանրահայտ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն: Նա մի շարք ցուցարարների հետ դուրս է եկել տրակտորի դիմաց եւ հացրել վարորդին, թե նա չի պատրաստվում արդյոք բարիկադներն ապամոնտաժել` անցնելով մարդկանց […]

Վերջին հրաժեշտ Նելսոն Մանդելային. ՀԱՀ-ում հավաքվում են աշխարհի լիդերները /վիդեո/

ՀԱՀ ազգային հերոս, նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հոգեհանգիստը կանցկացվի Յոհանեսբուրգի 94 հազար մարդու համար նախատեսված մարզադաշտում: Նրա հոգեհանգստին կմասնակցեն 91 երկրների ղեկավարներ եւ պատվիրակություններ, ինչպես նաեւ 10 նախկին նախագահներ: ՀԱՀ են ժամանել արդեն ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշը, Բիլ Քլինթոնը եւ Ջիմմի Քարթերը: ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման տիկնոջ հետ նույնպես ժամանել է Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ […]

՛՛Ինչպես միշտ շտապում եք՛՛

Ազգային ժողովում այսօր մեկնարկեց արտահերթ նիստը: ԱԺ նախագահը ներկայացրեց օրակարգը: Նախքան պատգամավորները կանցնեին քվեարկության, վարման կարգի վերաբերյալ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ձայն խնդրեց. ՛՛Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է, կարծում եմ՝ արժե, որ ԱԺ անունից ՀՀ քաղաքացիներին ու բոլորին շնորհավորենք՛՛: ՛՛Դուք շտապում եք, ինչպես միշտ շտապում եք՛՛,-ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ արդեն պայմանավորվել են, […]

՛՛Ցրո՞ւմ է՛՛

Ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ս.թ. նոյեմբերի 27-ին նամակով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել Կոմիտաս 5/ա հասցեում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի վերգետնյա մասի շինթույլտվության և դրա հետ կապված փաստաթղթեր:Քաղաքապետի ստորագրությամբ դեկտեմբերի 12-ի 01/5-67487Հ թվակիր պատասխան նամակում ներկայացվել են պահանջվածի հետ կապ չունեցող բոլորովին այլ փաստաթղթեր: Այնպիսի տպավորություն է, որ հույսը դրել են այն բանի վրա, որ […]

ՌԴ կմեկնի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը

Ռուսատանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերովդեկտեմբերի 10-12-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի Ազգային անվտանգությանխորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը` մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը: Այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանը երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենա ՌԴ ԱԽ Քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինի, ՌԴ պետական ռեզերվների դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի