11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Էկոնոմիկայի նախարարություն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարության աշխատակազմում՝ զրուցել տեսչական բարեփոխումների խմբի, լիցենզավորման ու թույլտվությունների գործակալության և այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով: Այնուհետև նախարարության խորհրդակցությունների դահլիճում Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ղեկավար անձնակազմի հետ: Խորհրդակցության ժամանակ […]

Վայք – Ջերմուկ ճանապարհահատվածը կատարված աշխատանքներից հետո բացվել է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13 – ին` ժամը 16:00 – ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Ապարանում, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Թալինի, Տաշիրի, Աշոցքի, Սևանի ճանապարհահատվածներում և Սելիմի լեռնանցքում տեղ – տեղ  առկա է մերկասառույց: Կատարված աշխատանքներից հետո բացվել է Վայք- Ջերմուկ ճանապարհահատվածը: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ […]

Ո՞վ է Սայաթ-Նովա 10-ի իրական սեփականատերը /վիդեո/

Սայաթ-Նովա 10 հասցեում կրքերը շարունակում են մնալ լարված: Հարակից շենքերի բնակիչներն այդպես էլ չեն համակերպվում այն մտքին, որ “Լարկո գրուպ” ընկերությունը` իրենց առանց այն էլ փոքր բակի նախկին կաթսայատան տեղում բազմահարկ և բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր է կառուցելու: Բնակիչները համոզված են` ի վերջո հասնելու են շինարարության կասեցմանը, քանի որ այն ճարտարապետական նորմերին չի համապատասխանում: Ալբերտ Սարգսյանը […]

”Երկրպագուները կարող են հպարտանալ՛՛. Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ թիմի երկրպագուները կարող են հպարտանալ իրենց ակումբով: Մխիթարյանը այդպես է արտահայտվել Չեմպիոնների լիգայում տարած հաղթանակից հետո: ՛՛Հնարավոր է, որ մենք անհնարինը արեցինք: Մենք հպարտանում ենք մեր խաղով, նույնիսկ այն դեպքում, երբ մենք մեր բոլոր պահերը չօգտագործեցինք: Կարեւորը հաղթանակն է: Մենք կարող էինք զբաղեցնել […]

Յանուկովիչն առաջարկել է համաներում կիրառել ցույցերի շրջանակներում ձերբակալված ցուցարարների նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը առաջարկել է համաներում կիրառել այն ցուցարարների նկատմամբ, որոնք ձերբակալվել են Կիեւում տեղի ունեցած վերջին ակցիաների շրջանակներում, գրում է РИА Новости-ն: “Մենք պետք է փակենք այդ էջը, պետք է համաներում կիրառենք”,- ասել է նախագահը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ից Ուկրաինայում ցույցեր եւ անկարգություններ են, որոնց արդյունքում տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել:

Մաքրվում են…

 Մայրաքաղաքի համապատասխան ծառայությունների կողմից կատարվող ձնամաքրման աշխատանքներին օժանդակում են նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթադաստիարակչական հաստատությունների կոլեկտիվները: Վարչական շրջանների աշխատակազմերից ձեռք բերված աղ ու ավազով մշակված դպրոցամերձ տարածքներում կազմակերպվել են նաև կուտակված ձյան տեղափոխման աշխատանքներ: Ձյան տեղումների դադարի ժամանակ հանրօգուտ աշխատանքին առանձին դեպքերում  նպաստում են “Տեխնոլոգիա” առարկայի դասաժամին ներկա  բարձր դասարանների աշակերտները:  Հարակից տարածքները մաքրելու նախաձեռնությանն […]

Ձյուն մաքրելը լավ բան է. Կարեն Ավագյան

Ազգային ժողովի պատգամավոր  ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում  կարծիք է հայտնել, որ  ձյուն մաքրելը լավ բան է։ “Նախ՝ այն կարող է լինել առավոտյան նախավարժանք, կարող է այրել ձեր ավելորդ կալորիաները, բնության հետ շփվելու առիթ դառնա։ Ասածս ինչ է. քաղաքային իշխանությունների վրա ավելորդ փնթփնթալու փոխարեն ավելի լավ է մի-մի բահ առնեք ու մաքրեք ձեր […]

Հրապարակվել է պետական բյուջեի 10 ամիսների հաշվետվությունը

2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 876.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 814 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 81.6%‑ով և 76.5%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը` նախորդ տարվա 80.9%-ի և 76.9%-ի դիմաց: Նախորդ տարվա տասն ամիսների համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում 16.5%-ով (123.9 մլրդ դրամ)` նախորդ […]

Մանկապարտեզի տարածքը վաճառվում է` 200 հազար դոլարով.ահազանգ

 Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը թիվ 143 մանկապարտեզը վաճառելու վերաբերյալ նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ բովանդակությամբ. “Տեղեկացնում եմ, որ Երևանի Շենգավիթ վարչական տարածքում Շևչենկո փողոցի N6 հասցեում գտնվող թ.143 մանկապարտեզի տարածքի մասնաշենքերից մեկի վրա գրված է “վաճառվում է” և կա հեռախոսահամար՝ 077 631020: Հեռախոսազրույցից պարզվեց, որ այդ մասնաշենքը սեփականաշնորհված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի