25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վերադարձից հետո

Դժվար է պատկերացնել քաղաքական գործընթացների զարգացման փուլն առանց քաղաքական ուժերի կոնսոլիդացման կամ զանգվածային մոբիլիզացիոն երևույթների: Հայաստանում տեղի ունեցող այս բուռն երևույթները, որոնք գամել են քաղաքական ուժերի և հասարակական սեկտորի ուշադրությունը կարող են զարգացման այլ երանգներ ստանալ: 

Հունվարի 18-ին խոհրդարանական ընդդիմադիր բոլոր ուժերը կուտակային կենսաթոշակների դեմ բողոքի ակցիա են անցկացնելու: Ճիշտ է, այն ուղղված է սոցիալական խնդրի լուծմանը, սակայն Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան կոնֆլիկտի ֆոնին այն կարող է մոդիֆիկացիայի ենթարկվել և ստանալ քաղաքական երանգավորում:

Գուցե այս ակցիան ԲՀԿ-ի համար կդիտվի որպես զանգվածներ մոբիլիզացնելու քննություն, բայց դա ոչ թե միտինգներ կազմակերպելու հեռանկարով, այլ ՀՀԿ-ին համախոհների բազմություն ցույց տալու մտայնությամբ, որը որքան բազմամարդ լինի, այնքան ավելի գործուն կդարձնի ճնշման մեխանիզմը: Բնականաբար, այսպիսի իրողության պայմաններում, սոցիալական ցանկացած շարժ կդիտվի կամ կօգտագործվի քաղաքական պայքարի տեսանկյունից:

Հանրապետականներն էլ կարող են օգտագործել այն, ԲՀԿ-ի և Քոչարյանի ամբիցիաները զսպելու համար, եթե հանրահավաքը պատկառելի թիվ չապահովի: Արդեն ակնբախ է, որ ՀՀԿ-ԲՀԿ մրցակցության մեկնարկը տրված է, որովհետև այս ամենը տեղի ունեցավ հանրության աչքի առաջ: Բնականաբար, կուսակցությունը, որն ունի քաղաքական նպատակներ, մտնում է պերմանենտ մրցակցության մեջ մյուս ուժերի հետ, ուստի այն ստիպված է ցույց տալ, որ իրենից լավը չկա:

Պարզ է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն պետք է փորձեն այս ամենից շահած դուրս գալ, որը լինելու է մյուսի հաշվին: Հիմա խնդիրը մյուս կուսակցությունների մասով է. ինչպես նրանք կարձագանքեն այս քաղաքական մետաֆորային: Իրական կոնսոլիդացիան քաղաքական հայացքների, գաղափարների, սկզբունքների շրջանակներում դրսևորվող գործընթաց է, որը համախմբում է ոչ այնքան շահերի արտահայտման, որքան՝ արժեքների մերձեցման շուրջը:

Արդյո՞ք մյուս կուսակցությունները կկամենան կիսել ԲՀԿ-ի նպատակները, դուրս գալ ՀՀԿ-ի հետ առճակատման, կերևա հանրահավաքից հետո: Բայց, մի բան հաստակ է, որ տարբեր ամբիցիաներ, գաղափարներ ու սկզբունքներ ունեցող կուսակցությունների դաշինքը հնարավոր է դառնում ավանգարդային ուժի առկայությամբ, իսկ ստեղծված իրավիճակն օբյեկտիվորեն ԲՀԿ-ի համար է նման շանսեր բացում և մյուս կուսակցություններն էլ կարող են անուղղակի համաձայնել ԲՀԿ-ի այդ դերին:

Այդ քայլն էական ազդեցություն չի ունենա նրանց ռեյտինգի վրա, այս առումով, քանի որ ներկայումս հանգամանքները դասավորվել են ԲՀԿ-ի անմիջական անելիքների ու գործունեության տիրույթում, հետևաբար՝ մյուս ուժերը սատարում են սեփական գործընկերոջը, բայց սա դեռ ապրիորի դատողություն է: Մյուս կողմից, սակայն, ՀԱԿ-ը և ՛՛Ժառանգությունը՛՛ կարող են որոշակի վերապահումներ ունենալ, որովհետև վերջիններս բավական տևական ժամանակ հանդես էին գալիս Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության կոշտ քննադատությամբ:

Հենց վերոնշյալ երկու ուղղություններում է, որ քաղաքական կոնսոլիդացիան որոշակի խնդիրներ ունի արժեհամակարգային և հենց շահերի ագրեգացիայի առումներով: Սակայն, եթե այս ֆոնին ընդդիմադիրները որոշել են գնալ այդ քային, նշանակում է, որ նրանք միավորման ինչ-որ քայլեր հաշվարկել են:

Ի վերջո, բոլորի ցանկություններն ել համընկնում են Կառավարության հրաժարականի առումով, բայց սա խիստ քաղաքական է և միավորման կարճաժամկետ էֆեկտ ունի: Ռոբերտ Քոչարյանն էլ, իր հերթին, ուշի ուշով կհետևի գործընթացների զարգացմանը և կսկսի վարչապետի դեմ գրոհի երկրորդ փուլը, որը, գուցե, ուղեկցվի քաղաքական տարաբնույթ ակցիաներով՝ կախված այս հանրահավաքի հաջողությունից:

Միաժամանակ, եթե ճիշտ են խոսակցությունները, որ Տիգրան Սարգսյանն այդ օրերին մեկնելու է Մոսկվա, ապա Քոչարյանի ակտիվության կամ պասիվության փուլը կսկսի նրա վերադարձից հետո. հանկարծ այնպես չլինի, որ Մեդվեդևը Պուտինի հավանությունը հաղորդած լինի վարչապետին, իսկ Ռոբերտ Քոչարյանը սրի կոնֆլիկտը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ