Կարճ ժամանակում կվերականգնվի անձնագրային ծառայություների մատուցման բնականոն ընթացքը
Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ անձնագրային և վիզաների վարչությունում, տարածքային անձնագրային ծառայություններում ոչ աշխատանքային ռեժիմի, ինչպես նաև մեկօրյա ժամկետով համակարգը սնուցող ինտերնետային կապի խափանման պատճառով ծառայություններում առաջացել են դիմող քաղաքացիների հերթեր: ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ կարճ ժամանակում կվերականգնվի անձնագրային ծառայություների մատուցման բնականոն ընթացքը: Պատճառված ժամանակավոր անհարմարավետության համար հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը:




































