20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Հալեպի արձանագրությունները” ընթերցողի սեղանին է /վիդեո/

 “Գերեզմանոց այցելելիս տապանագրերի վրա գրված ազգանուններն էին ինձ հետաքրքրում, հանգուցյալների ծննդավայրերը, որոնք ներկայացնում են Արեւմտյան Հայաստանը: Գրքում տեղ են գտել Արեւմտյան Հայաստանի տարբեր անկյուններից` Խարբերդից, Վանից, Էրզրումից, Կիլիկիայից Հալեպ գաղթած արձանագրությունները”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սիրիայից Հայսատան տեղափոխված Րաֆֆի Քորթոշյանը:  

Նա “Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող” հիմնադրամի գիտաշխատող է եւ հրապարակել է “Հալեպի արձանագրությունները” գիրքը, որտեղ տեղ են գտել 2500 հայկական արձանագրությունների մասին տեղեկատվություն ու լուսանկարներ:

 2006թ-ին հաստատվելով Հայաստանում,    “Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող” հիմնադրամի ղեկավար, ճարտարապետ Սամվել Կարապետյանի հետ է համագործակցել, ով էլ օգնել է հավաքագրել նյութերը:

“Տարին մեկ ամիս մեկնում էի Հալեպ ու սկսում աշխատանքները: Հալեպի գերեզմանոցների արձանագրությունները պատկանում են հայկական տարբեր համայնքներին, բերված են Հայոց ցեղասպանությունը վերապրածների կողմից՝ Արեւմտյան Հայաստանի տարբեր գյուղերից եւ գավառներից: Մեծ էր նաեւ Շահան եպիսկոպոս Սարգսյանի աջակցությունը, ով հակառակ դժվարությունների՝ այնպես արեց, որ ոչ մի արձանագրություն թերի չմնա”,- ասաց Րաֆֆի Քորթոշյանը:

Սիրիական պատերազմը ընդհատեց աշխատանքը: 2011թ-ից  հետո ոչինչ չի արվել, բայց կան ավերված եկեղեցիներ, որտեղ արժեքավոր իրեր կան:

 Նա ցավով նշեց, որ այժմ սիրիական պատերազմի պատճառով նույն աշխատանքը 2011 թ.-ից հետո իրականացնել հնարավոր չէ:

“Այս պահին դժվար է իմանալ, թե դրանք ինչ վիճակում են, ում ձեռքում են գտնվում: Այս պահին մեր բոլորիս համար այնտեղ, իհարկե, կարեւոր է հայ մարդու կյանքը”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ