06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Միգուցե ես ուզում եմ մեռնել

՛՛Հասկանում եմ, որ կուտակային բաղադրիչի ՛՛բարեփոխումը՛՛ չի կարող որպես այդպիսին լինել, բյուջեի եկամուտները պակասեն, ավելանան, կապ չունի, Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պարզապես անհեթեություն է այս պահի համար՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակումբում կարծիք հայտնեց տնտեսագետ, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

՛՛Միգուցե ես չեմ ուզում հասնել այդ տարիքին, ուզում եմ մեռնել, ինձ պետք չէ այդ համակարգը՛՛,-նկատեց տնտեսագիտության դոկտորը:

Ըստ Բոստանջյանի՝ այս համակարգի դեմ հունվարի 18-ի հանրահավաքը արդյունք կտա: ՛՛Հուսամ՝ կառավարության գործունեության մեջ խոհեմությունը կգերակայի ու իշխանություն ուզողը կհասկանա, որ պետք է զիջումների գնա՛՛,-հավելեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա Բոստանջյանը շեշտեց. ՛՛Քաղաքական ուժերը պարտադրված արձագանքել են, այս պահը նրանց կոնսոլիդացիայի է բերել՛՛: Նա հիշեցրեց, որ նախկինում այդ քաղաքական ուժերը ոչ մի անգամ չեն համախմբվել, բոլորն էլ գնացել են իրենց շահի հետևից:

Հարցին, թե ինչու ԲՀԿ-ը լինելով կոալիցիայում չէր քննադատում այս համակարգը, նախկին պատգամավորը պատասխանեց, որ ինքն այն ժամանակ էլ է քննադատել: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ